27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդանիկի Աստվածը. Առավոտ

Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի փաստից, ըստ  թերթի տեղեկությունների, ամենաշատը ոգեւորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլեւ այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ:

Ըստ որոշ գյումրեցիների՝ երեկ նախկին քաղաքապետը կենդանի երաժշտության ներքո նշել է Գիզիրյանի հրաժարականը: Մեծ քեֆ է արել իրեն պատկանող “Օազիս” ռեստորանում՝ հայտարարելով, որ իր Աստվածն ամենազորն է՝ տեսա՞ք ոնց պատժեց չարքերին:

Թե ո՞վ կփոխարինի գեներալ Գիզիրյանին մարզպետի պաշտոնում՝ դեռ երկու անուն է շոշափվում՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ծանրամարտի չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի: Նշենք, որ երկուսն էլ շահագրգիռ են Գիզիրյանի աթոռը զբաղեցնելու հարցում: 

Ի դեպ, մինչ Վարդան Ղուկասյանը “Օազիս”-ում քեֆ էր անում՝ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները ողբ էին կապել՝ լսելով գեներալի հրաժարականի մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ