16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ես ասում եմ` ես ետ չեմ կանգնելու. Րաֆֆին գնաց մարզեր

“Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանը եւ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ելույթ ունեցան Աշտարակ քաղաքի հրապարակում: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ոստիկանները իրենց մեքենաները կանգնեցրել են հրապարակում եւ այդպիսով խոչընդոտում են հանրահավաքին: “Ամոթ է, ամոթ, հանեք այս մեքենաները: Սիրելի ոստիկաններ, ես գիտեմ, որ ձեր 90 տոկոսը Րաֆֆիին է ընտրել”,-հումորով ասաց Հակոբյանը:

Նա աշտարակցիներիյն պատմեց, որ օրեր առաջ Րաֆֆի Հովհնանիսյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ներկայացնելով հանդիպման մանրամասները` Հոկոբյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել ընդունել ընտրության արդյունքները եւ իրեն հանձնել իշխանությունը:

Սակայն Սերժ Սարգսյանը մերժել է: Ըստ “Ժառանգության” փոխնախագահի` նախագահ Սարգսյանը մերժել է նաեւ ընտրություններում 2-րդ փուլ, նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու` Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը:

“Ժողովրդի բացարձակ մեծամասնություն ունի  Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա տեւական պայքար է տանելու: Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերությունը մյուս ընդդիմադիրներից այն է, որ նա` ժողովրդի թեկնածուն, կարողանալու է պարտադրել իշխանություններին` ընդունել ընտրությունների արդյունքները”,-եզրափակեց պատգամավորը:

Այս պահին ներկաները սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանին:

Քիչ առաջ այստեղ ժամանեց նաեւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Շնորհակալ եմ Աշտարակ, որ հաղթահարեցիք ձեր վախը: 5 տարի անց մենք վերադարձ ենք ունենալու, արտագաղթ  ենք կասեցնելու, մեր կողմից ոչ մի հակասահմանադրական քայլ չի լինելու”,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իրեն նկարահանում են Ազգային անվտանգությունից եւ ինքը համամիտ է դրա հետ, քանի որ դա էլ նրանց աշխատանքն է: Րաֆֆի Հովհաննսիյանը պատմեց, որ այսօր այցելել է նաեւ Աշտարակի քաղաքապետին, ով ընդունել է ժողովրդի  հաղթանակը:

Նա ողջունեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարական տալու որոշումը եւ ասաց. “Դա տղամարդու քայլ է: Իրենից առաջ ուրիշ մարզպետներ պիտի հրաժարական տային: Ձեր մարզպետը, Սյունիքի մարզպետը եւս պիտի հրաժարական տան նրա համար, որ նոր իշխանություն պետք է ունենանք, որը պատկանելու է ձեզ:

“Ժառանգության” առաջնորդը, Սերժ Սարգսյանի մասին ասաց. “Նախկին նախագահը, որ դեռեւս գործող է, որքան շուտ հանգուցալուծում տա, այնքան լավ, բայց ես ասում եմ` ես ետ չեմ կանգնելու:”:

Աշտարակից հետո Հովհաննիսյանն ուղեւորվեց Ապարան, Սպիտակ, Վանաձոր եւ Գյումրի :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ