25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինքնասպան եղած զինվորը խոսել է մոր հետ. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթի լրագրողը այցելել է բանակում ինքնասպան եղած 1990թ. Վարդան Ավագյանի տուն: “Մայրը ծանր վիճակում էր, կարճ զրուցեցինք ընտանիքի մյուս անդամների հետ, ովքեր  ավելին չգիտեին էլ, կցկտուր պատմեցին Վարդանի  մասին: Նրանց բնութագրմամբ, Վարդանը զուսպ ու հավասարակշռված տղա էր, երբեք նրան արտասովոր վարքով կամ դեպրեսիայի մեջ չեն տեսել: Նա մշտապես ի վիճակի է եղել խնդիրները հարթել, […]

Սերժ Սարգսյանի խնդիրը. Առավոտ

“Կարծում եմ, որ առաջին կառավարությունում սա Սերժ Սարգսյանի համար դառնալու է խնդիր: Որ այլեւս այնպես չլինի, որ նախագահի թեկնածուին իր տան մոտ գնդակահարեն: Պետք է բժիշկը, ոստիկանը, անվտանգության աշխատողը լավը լինեն, դա իերնց գործն է: Կասեք` Քենեդուն էլ խփեցին: Այո, բայց Հայաստանում պիտի չխփեն”,-նախօրեին ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ […]

Ե’վ թաղում, ե’ւ հարսանիք. Առավոտ

“Ճի՞շտ է, որ Դուք Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի եք մասնակցել, աչքերը լցրած նստել եք, ցավակցել՝ քարոզարշավի շրջանակներում”,- երեկ Aravot.am-ի այս հարցին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. “Այո, ճիշտ է, որ գնացել եմ, բայց ճիշտ չէ, որ քարոզարշավի շրջանակներում եմ դա արել: Երբ որ մենք հանդիպում էինք մեր կամավորների հետ հունվարի կեսին, գնում էինք այնտեղ քաղաքներ […]

Փետրվարի 18-ի՞ն, թե” մարտի 4-ին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Պարույր Հայրիկյանի վրա իրականացրած մահափորձից հետո քաղաքական օրակարգում կարեւոր հարց է առաջացել` կհետաձգվեն նախագահական ընտրությունները կամ կնշանակավեն նոր ընտրություններ: Եթե Հայրիկյանը դիմի Սահմանադրական դատարան, ապա ընտրությունները փետրվարի 18-ից կտեղափոխվեն մարտի 4-ը: Եթե այնուամենայնիվ, մարտի 4-ի դրությամբ, նույնպես, Հայրիկյանի ապաքինումը հետաձգվի եւ թեկնածուն նոր դիմումով հանդես գա, ապա կնշանակվի նոր ընտրություն եւ 2013թ. […]

”Ժողովուրդի” ծննդյան նվերը` ԴԱՀԿ

Դեռեւս հունվարի 29-ին “Ժողովուրդ՚” օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել ՙԺողովուրդ՚ թերթի խմբագրություն: Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ […]

Ահաբեկչական քայլ. ՍԴ նախագահի գնահատականը

Քիչ առաջ ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշական կենտրոն` ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Հարությունյանն այս քայլը գնահատեց ահաբեկչական ակտ` հավելելով, որ դա զուտ պարզ մարդասպանության փորձ չի: ”Մեր պետականության համար սա ոչ միայն ցավալի փաստ է, այլև վտանգ ներկայացնող, եթե մենք շատ արագ չբացահայտենք ու համարժեք […]

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներում տարածվել է հայուհիների վրա հարձակված հանցագործի ֆոտոռոբոտը

Հրապարակվել է Ստամբուլի Սամատյա թաղամասում վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի տարեց հայուհիների վրա հարձակումներ իրականացրած հանցագործի ֆոտոռոբոտը, տեղեկացնում է թուրքական “Haberturk”-ը: Ըստ կայքի տարածած տեղեկության` հանցագործը 170 սմ հասակ ունի եւ բաց գույնի մազեր: Ֆոտոռոբոտն ուղարկվել է Ստամբուլի բոլոր ոստիկանական բաժանմունքներ:  Ընդամենը վերջին 2 ամսվա ընթացքում Սամատյա թաղամասում հանցագործի զոհն է դարձել 4 […]

Պետության կողմից ձեռք բերված ինսուլինն այսօրվանից բաշխվում է

Պետության կողմից ձեռք բերված ինսուլինն  այսօրվանից բաշխվում է ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության […]

Բոտուլիզմի դեպք. 4 տուժած

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի փետրվարի 1-ին Տավուշի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Տավուշի մարզի Պառավաքար գյուղի  բնակիչները հունվարի 30-ին սննդում օգտագործել են  տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ: Փետրվարի 1-ին հիվանդների […]

Րաֆֆին կբավարարվի՞ այսքանով

”Քաղաքական գործիչներին, քաղաքական գործընթացներով հետաքրքրվող անձանց հայտնի պիտի լինի, որ  Հայաստանում և յուրաքանչյուր երկրում քաղաքական պրոցեսների, այդ թվում ընտրությունների ընթացքի ժողովրդավարական որակի համար առաջին հերթին պատասխանոտու են տվյալ երկրի իշխանություննրը:  Հայաստանի իշխանություններն են առաջին հերթին հանձնառություն վերցրել, որպեսզի նախագահական ընտրությունները մեր երկրում իրականացվեն թափանցիկ, ազատ, արդար մթնոլորտում և ժողովրդավարական արժեքներին համապատասխան”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ”Ժառանգության” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի