07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Ժառանգության՛՛ համագումարին միայն իրենք են եկել

Քիչ առաջ ՛՛Արմենիա Մարիոթ՛՛ հյուրանոցում մեկնարկվեց ՛՛Ժառանգության՛՛ կուսակցության քաղաքացիական հավաք-համագումարը: Այն բաց է, սակայն քաղաքական մյուս ուժերից այստեղ ներկաներ չկան: Ներկա են ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կինը՝ տիկին Արմինեն, կուսակցության վարչության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը այստեղ եկավ բոլորին ողջունելով: Ներկա փոքրիկները նրան ողջունեցին և նախապես շնորհավորեցին ապագա տոների […]

Վանոն երրորդն է ՀՀՇ համագումարում

ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը կուսակցության համագումարին հայտարարեց, որ ավանդույթի համաձայն, առաջին երեք մանդատները տրվում են կուսակցության լիդերներին: Այսպես թիվ 3 մանդատը տրվել է Վանո Սիրադեղյանին: “Այստեղ է նրա տղան եւ էլի այլ Սիրադեղյաններ: Երկրորդ մանդատը Բաբկեն Արարքցյանին է տրվել, իսկ թիվ 1 մանդատը տրվում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին”,-ասաց Մանուկյանը՝ հայտարարելով, որ չորրորդն էլ միշտ ինքն […]

ՊՆ-ի ավտոբուսները մերկասառույցի հետևանքով արգելափակվել են

Դեկտեմբերի 22-ին, ժամը 07.40-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով ՀՀ ՊՆ ԶՈՒ 2 ավտովուսներն արգելափակվել են Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել ”Սիսիանի ՃՇՇ” ՓԲԻ-ի աշխատակիցները:  ԱԻՆ պաշտոնակայն կայքը գրում է, որ կտրվի լրացուցիր տեղեկություն:    

Պետրոս Ղազարյանին փոխարինել են

”Անկախ մեր խոր տարաձայնություններից, ինքը մեր հեռուստատեսության “ֆեյսերից” ու “խոսացող գլուխներից” մեկն է:  Անգամ իր հետևողական միակողմանիությունը ստիպում է իր հյուրերին ավելի լավ ու լուրջ պատրաստվել հեռուստաեթերին”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով ”Կենտրոն” Հ/Ը Էպիկենտրոն լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանի արձակումը: Նշենք, որ լրատվական բաժինն այսուհետ ղեկավարելու է ոչ թե Ղազարյանը, այլ […]

“Պրաստիտուտկաների” մասնագետ պարոնին դատարան են կանչում. Ժողովուրդ

Մինչ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, թե իրենք աղբամանն են նետել ուժի դիրքից հանրային խոսքը, նրա մերձավոր օլիգարխները մեկը մյուսի հետեւից աղբամանն են նետում իրենց նախագահի խոսքերը`դրսեւորելով լկտի պահվածք հանրային խոսքի ներկայացուցիչների` լրագրողների հանդեպ: “Ջրաշխարհ”-ի, “Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի, “Արաքս” թռչնաֆաբրիկայի, “Վալենսիա” համալիրի, “Ակվատեկ”-ի, “10-ից 10” հրաձգարանի, “Կլայկ”, “M&Տ” կահույքի խանութների ցանցի, Սեւանի ափին գտնվող […]

Իվետան “Էպիկենտրոնում”. Հայկական ժամանակ

Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ “Կենտրոն” հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ արդեն հայտնի է դարձել, որ “Էպիկենտրոն” լրատվական ծրագիրն այսուհետեւ ղեկավարելու է ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, իսկ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Կեսոյանին փոխարինելու է “Կենտրոնի” գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը: Թերթի թղթակցի […]

Նամակ-պահանջ Հովիկ Աբրահամյանին

Մոտ 160 լրագրողներ այսօր նամակ են հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։ ՆԱՄԱԿ-ՊԱՀԱՆՋ Հարգելի պարոն Աբրահամյան, օրինակները քիչ չեն, երբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, մեղմ ասած, անվայել վարք են դրսեւորել լրագրողների նկատմամբ: Նման պատգամավորները մեկը կամ երկուսը չեն. Առաքել Մովսիսյան, Կարո Կարապետյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գեւորգյան… Վերջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 19-ին: «Ա1+»-ի լրագրող […]

4 կտոր երշիկ եւ նախանձելի հպարտություն

“Չորս կտոր երշիկ կտրեք”,-երեկ սուպերմարկետներից մեկի աշխատակցուհուն դիմեց մոտ 65-ամյա կինը: Աշխատակիցը թերեւս լավ չհասկացավ, եւ տիկինը նորից բացատրեց. “Աղջիկ ջան, 4 բարակ կտոր` ինչպես կդնես ափսեի մեջ”: Լսելով 120 դրամ պիտի վճարի դրամարկղում՝ կինը շնորհակալություն էր հայտնեց՝ պատարստվելով գնալ, երբ ընկերս՝ Էդգարը առաջարկեց նրան ընտրել ցանկացած տեսակի երշիկ եւ պարզապես կվճարի իր փոխարեն: “Հյուրասիրում […]

“Բարգավաճ Հայաստանը” դասական առումով կուսակցություն չէ, և չէր կարող այս լուրջ պայքարի մեջ իր որոշակի տեղը ունենալ

 Henaran.am-ի զրուցակիցն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Երվանդ Մանարյանը: Պարոն Մանարյան, Ձեզ վաղուց չենք տեսել ՀԱԿ-ի կողքին, ինչո՞ւ: Կոնգրեսին ո՞րտեղ եք տեսել, որ նրա կողքին էլ ինչ-որ մեկին տեսնեք, վաղուց Կոնգրեսը հրապարակային ելույթներ չի ունենում:  Ի՞նչ եք կարծում ինչպե՞ս պետք է վարվի ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում: Հայ ազգային կոնգրեսը կուսակցություն չէ, նրա […]

Օսկանյանն ու Զուրաբյանը հարցաքննվել են

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի  առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։   Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ”Ռիչ” սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի