07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ում կամ ինչի համար էր Սասունը հարթակում պարում

“Ազատություն” կուսակցության համագումարին մասնակցող ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը Henaran.am-ի հետ զրույցում խորհուրդ տվեց որոշ մարդկանց արտառոց ոչինչ չփնտրել, թե ինչու չի մասնակցել շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագումարին: “Վատառողջ էի, չկարողացա ներկա գտնվել, թե չէ պիտի գայի”,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, որ Տեր-Պետրոսյանի մոտ չկան հարթակում պարող, […]

Ժամը երեքին Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտնի

Ֆեյսբուքյան օգտատեր Կարմեն դավթյանը գրառում է արել` նշելով, որ ինքը տեղեկատվություն ունի, որ ՀԱԿ առաջնորդ Լևեն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում  իր մասնակցության մասին որոշումը հայտնելու է այսօր: ”Քիչ առաջ տեղեկութուն ստացա, որ ժամը երեքին Լեւոն Տեր-Պետրոսյանը յուր առանձնատանը շատ նեղ շրջանակով հավաքվելու է, որպեսզի հրապարակի նախագահական ընտրությունների իր մասնակցության ձեւաչափը: Նեղ շրջանակն, ըստ լրատուի, Ավետիս Ավագյան, […]

“Տաշիրը” նվիրեց երիտասարդներին

Լիարժեք հանգիստ, ակտիվ քննարկումներ, տարաբնույթ մրցույթներ, երգ, պար, բազմաթիվ փոխադարձ անակնկալներ, ու ամենակարեւորը` շատ բարձր տրամադրություն: Ահա այսպիսին էր Լոռու մարզի 300 երիտասարդների եռօրյա հավաքը Ծաղկաձորում, որը նրանց համար կազմակերպել էր “Տաշիր” բարեգործական հիմնադրամը` Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ: Տարիներ շարունակ Կարապետյանների ֆինանսավորմամբ նման հավաքների են մասնակցել հազարավոր երիտասարդներ: Ու մինչ ոմանք պատրաստվում էին “աշխարհի […]

Օմբուդսմենը մաղթում է ազատվել իշխանավոր բիզնեսմեններից եւ անիրավ դատավորներից

Հարգելի հայրենակից,  Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ գալիք տարում բոլորիս մաղթում եմ արդարություն եւ աղքատության վերացում: Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում:  Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց եւ տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր […]

“Երբ նայում ես Հայաստանին դրսից, մազերդ բիզ-բիզ են կանգնում”

Հայաստանի ղեկավարությանը չունի արհեստավարժություն: Այս մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հետ զրույցում հայտարարել է սփյուռքահայ հայտնի գործարար, ծնունդով արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանը: “Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով: Եթե ստիպել օլիգարխներին եւ նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար: Պետք է սկսել […]

Օրգանիզմդ չի հասկանում` տոնում ես, թե ինչ ես անում. խոհարար

Հայկական ամանորյա սեղաններից բացակայում են ավանդական ուտեստները: Ավանդականից շեղումները սկսվել են դեռևս խորհրդային միության տարիներին, երբ մարդկանց մեջ դեֆիցիտը գտնելու մոլուցքն էր տիրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա պատմելով` հին հայերն ամանորին պատրաստում էին հարիսա, տարբեր անուշաբույրեր, քաշիկա, խմորից ուտեստներ և այլն: Սակայն […]

Հին հայերը ամանորին մաքրում էին իրենց հոգիները

 Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամանորը մնում է հայերի ամենասիրված տոներից մեկը: Այսպես է կարծում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Նրա նկարագրությամբ՝  նոր տարին ավանդույթային հասարակությունում մեծ շուքով չի նշվել և տարածում է  ստացել միայն քսաներորդ դարում: ՛՛Սակայն հայերը հավուր պատշաճի են պատրաստվել այս տոնին: Ուտեստի մեջ որոշակի սահմանափակումներ են եղել, քանի որ պահքի օրեր էին նաև, […]

Ուսանողների հետ շփման 10 կանոն

ՀՊՏՀ դասախոս Կարեն Բաբաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 10 կանոն, որոնցով պետք է առաջնորդվի դասախոսը ուսանողների հետ շփման ժամանակ: ”1. Եղի՛ր անկեղծ ամեն իրավիճակում: Մի՛ տուր պատասխաններ, որոնց վրա վստահ չես: 2. Երբեք անձնական վիրավորանք մի՛ հասցրու: Վատ ուսանողներ չեն լինում, լինում են անհետաքրքիր դասախոսներ: 3. Լսարան մտնելուց առաջ կոշիկներդ միշտ մաքրի՛ր: Բացառությամբ, եթե […]

Հարկայինը “մուծվել” է տալիս եղեգնաձորցի գործարարներին

Եղեգնաձորի հարկային տեսչությունը վերջին ամիսներին հավելյալ գումարներ է պահանջել մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից “պլան” կատարելու համար: Այդ մասին գործարարներին տեղեկացրել է անձամբ  տեսչության պետը կամ նրա տեղակալը: Գործարարները,  բացառությամբ մի քանիսի,  վճարել են պահանջված գումարները: Այն կազմել է հարյուր հազարից  500 000 ՀՀ դրամ: “Մուծված” գործարարները Henaran.am –ին պատմել են,  որ տվել են՝  հանկարծ “գլխներին […]

Բնակիչները սարսափում են, չինովնիկները ասում են՝ պիտանի է

Հրազդան քաղաքի թիվ 54 շենքը մեկ “ոտքի” վրա է: Շենքը 80 բնակարան ունի:  Բնակիչների պատմելով,  ամեն երեկո սարսափով են լսում շենքի թափվող քարերի ձայնը: Տիկին Ռայան, որ շենքի ամենահին բնակիչներից է, պատմում է, որ շենքը անմխիթարական դարձավ հատկապես 88-ի երկրաշարժից հետո:Իսկ վախի զգացողությունը,որ մի օր քնելու են ու չարթնանան,առանց այդ էլ եղած հիվանդություններն ավելի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի