24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 18-ից հետո “խմբակային սեքսո՞վ” են զբաղվելու

Նորից “խմբակային սեքսո՞վ” են որոշ մարդիկ զբաղվելու փետրվարի 18-ին, թե՞ վախի մթնոլորտն, ամեն դեպքում, կոտրվելու է… Այսպիսի հարցադրում է հնչեցվում “Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ-ի ֆեյսբուքյան հանրագրում:

“Ազատության հրապարակ” -ի կոչը

Չնայած իշխանական քարոզչամիջոցների կողմից ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու փորձերին` հասարակության լայն շրջանակներում բացակայում է տվյալ գործընթացի նկատմամբ վստահությունը, և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում ընտրությունների միջոցով փոփոխության հասնելու հեռանկարին: Տոտալ անվստահության միակ պատճառը ՀՀ-ում ձևավորված ոչ լեգիտիմ  իշխանություններն են, որոնք իրենց  ապօրինի իշխանությունը պահելու  նպատակով քաղաքացիների նկատմաբ տարիներ  շարունակ օգտագործել են իրենց ձեռքի  տակ գտնվող ողջ վարչական և ֆինանսական ռեսուրսը, չեն խորշել քաղաքացիների ահաբեկումներից, նրանց նկատմամբ բռնության  գործադրումից, ինչպես նաև ընտրությունների  ընթացքում համատարած կեղծիքներից, […]

Հրազդան գետում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ Հրազդան գետի մեջ, դի է հայտնաբերվել: Այս մասին ահազանգը ստացվել է այսօր`  ժամը 10:38-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,  որ զոհվածը 1920թ ծնված, Նորամարգ գյուղի բնակիչ Ն. Օհանջանյանն է:   Հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:  

“Ապրելն ավելի թանկ ա նստում, քան չապրելը … “

Այսօր` փետրվարի 14-ին կառավարության շենքի առջեւ բողոքում էին դեղին պետհամարանիշներ կիրառող տաքսու վարորդները: Այս տարվա հունվարից կիրառության մեջ մտած “Արտոնագրային վճարների” մասին օրենքում փոփոխությունները, փաստորեն իրարանցում են առաջացրել ոչ միասյն ստոմատոլոգների մոտ: Օրենքի փոփոխության արդյունքում բարձրացվել են նաեւ դեղին պետհամարանիշներով մեքենաների հարկային վճարները: Նախկինում դեղին պետհամարանիշներով վարորդները վճարում էին եռամսյակում 30 հազար դրամ, հունվարի 1-ից, […]

Ադիբեկյանը 62 տոկոս մասնակցություն է կանխորոշում

Ընտրություններին կմասնակցեն ընտրողների 62%-ը: Հարցվածների 56%-ը  հաստատ կմասնակցեն քվեարկությանը,5%-ը հնարավոր են համարում իրենց մասնակցությունը, 4%-ը դեռ չեն որոշել, իսկ 35%-ը չեն գնա ընտրություններին: Այս մասին այսօր  “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով,ընտրության գնալ-չգալու միջև տատանվողների պատճառները տարբեր են` մի մասի մոտ ժամանակի խնդիրն է (2.1%), մյուսների մոտ եղանակը (0.9%), […]

“Քոչվոր անասունները Սյունիքում գործ չունեն”

“Քոչվոր անասունները Սյունիքում անելիք չունեն, “Ոչ անապատացած անասնապահությանը”: Նմանատիպ ցուցապաստառներով այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջեւ “Հայազն” կուսակցությունը եւ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի 50 հազար հա արոտավայրեր վարձակալական հիմունքներով տրամամդրվեու է Իրանի իսլամական հանրապետությանը որպես արոտավայրեր: “Հայազն” կուսակցության հանրային կապերի պաասխանատու Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ նամակով դիմել է ՀՀ-ում […]

Մայր Աթոռում վառվեց Տյառնընդառաջի խարույկը /ֆոտո/

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը: Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն և անդաստանի կարգ: Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից […]

Ոստիկանությունը կրկնում է

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների ամփոփագրի համաձայն` Երևան քաղաքի Երզնկյան տուն 77 հասցեում հաշվառված Կարեն Էդուրադի Սաֆարյանը մահացել է 2 տարի առաջ, սակայն վերջինիս տվյալները առկա են ընտրողների ռեգիստրում:   Նույն ամփոփագրով հայտնվել է նաև, որ Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոց 14 տան սեփականատեր Վելիկ Կարապետյանը հաղորդել է, որ նշված […]

Այ էշ գեղացի, գոնե գիտե՞ս …

Սաքունցն իրավապահներին հորդորում է “…սկսել ընտրակաշառքների փաստերի հայտնաբերման և ընտրակաշառքների դեմ պայքարի “ԿՈԼՑՈ” օպերացիա… որպեսզի էշի քուռակները չզռռան… ավել-պակաս..”: Մի սրա բառապաշարին ու արտահայտվելու ձևին աշեք, մի սրա խելքին նայեք։ Կներեք, բայց պետք է ասեմ. այ էշ գեղացի, գոնե գիտե՞ս, որ “կոլցո” օպերացիայով թուրքը հային բռնագաղթի էր ենթարկում, գոնե գիտե՞ս, որ “կոլցոյի” հետևանքով հազարավոր մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի