16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Րաֆֆին գնում է Սյունիքի մարզպետի հրաժարականը պահանջելու /ֆոտո/

“Թող հայ ժողովուրդը գնահատի Ագարակ աշխարհը: Դուք ձեր քվեարկությամբ հաղթահարելով մշտական կեղծիքները` ցանկացաք, որ հաղթի Ագարակը: Ամոթ մարզպետին”: Այսօր Սյունիքի մարզի ագարակցիների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախագահական ընտրություննենրում 37,6 տոկոս քվե է ստացել` զբաղեցնելով 2-րդ տեղը: Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները:

Րաֆֆի Հովհաննսիյանն ասաց, որ առավոտյան այցելել է Ագարակի քաղաքապետին, սակայն նա տեղում չի եղել: “Ձեր քաղաքապետը շատ լավ երիտասարդ է, համակրելի մարդ է, միգուցե այսօր զբաղված էր: Ինքն ու ավագանին պատասխան են տալու, պատասխան են տալու բոլորը, ովքեր թույլ տվեցին ժողովրդին հարիֆի տեղ դնել”,-հայտարարեց Րաֆֆին:

 ”Ժառանգության” ղեկավարը տեղեկացրեց, որ այսօր պահանջելու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: “Սյունիքն ասել է, որ սա իմ հայրնեիքն է, ոչ թե մարզպետինը: Մարզպետ Խաչատրյան, ժողովուրդը պահանջում է Ձեր հրաժարականը: Հարգում ենք Ձեր հետագիծը` ազգային-գաղափարական, բայց ժամը 3-ին Ձեր գրասենյակի դիմաց, պարոն մարզպետ, դուրս եկեք, ես պահանջելու եմ Ձեր հրաժարականը”,-շեշտեց Հովհաննիսյանը:

Նշենք, Ագարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բավական քիչ մարդ էր եկել հանդիպելու, ի տարբերություն Հովհաննիսյանի երեկվա հանդիպումների:

Ներկաներից մեկը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց. “Հավատում ենք “Ժառանգությանը”, բայց երիտասարդներին”: Մյուսներն էլ նշեցին, որ միայն այն դեպքում կկայանա իշխանափոխություն, երբ բոլոր ընդդիմադիրները միավորվեն: Սակայն ագարակցիները համոզված են, որ ընդդիմությունը չի միավորվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ