16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լոսանջելեսի հայերը` գյումրեցիների համար /վիդեո/

Երկրաշարժից անմիջապես հետո խոստացվեց աղետի գոտին ու մասնավորապես Գյումրին կառուցել երկու տարում, եւ ընդամենը երկու տարվա հաշվարկով էլ, ուր պատահեր` առանց հիմքի եւ բետոնապատման, հողի վրա տեղադրվեցին վագոն-տնակները: Սակայն Գյումրիում արդեն 25 տարի է, ինչ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած եւ պարզապես բնակության համար ոչ պիտանի դարձած այդ ժամանակավոր կոչվող կացարաններում:

Գյումրու վագոն-տնակներում իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:

Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները, ինչը պայմանավորված է նաեւ վառելափայտի տարեցտարի թանկացմամբ: Նրանց օգնելու նպատակով

“Շիրակ կենտրոնն” այս տարի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնեց զգալի քանակության վառելափայտ, որը շարունակաբար բաժանվում է տնակների սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:

Ներկայացվող տեսանյութը եւս 20 ընտանիքների փետրվարի 10-ի լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման եւ տնակային պայմաններում ապրող մի քանի ընտանիքների մասին է:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ