26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆին անցավ Լեւոնին

Եվ այսպես չնայած նախանական արդյունքներով, սակայն արդեն պարզ է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում 861, 160 ձայնով հաղթել է ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ պատվավոր հորիզոնականում “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 539,672 քվե: Եթե համեմատում ենք նախորդ`2008թ-ի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների հետ, ապա Սերժ Սարգսյանի ձայները […]

Հրդեհ գազատար խողովակից. բնակիչները տարհանվել են

Այս գիշեր` լուսադեմին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի բնակիչները տարահանվել են` շենքի առաջին հարկում բռնկված հրդեհի պատճաոռվ: Ականատեսների պատմելով, փրկարարները բարձրախոսով չեն հայտարարել, որպեսզի բնակիչները դուրս գան, փոխարենը հարեւաններն են մեկ առ մեկ թակել մարդկանց դռները`  հորդորելով դուրս գալ շենքից: Ի դեպ, հրդեհը մարելուց հետո էլ չեն տեղեկացրել բնակիչներին, թե արդյո՞ք վտանգը անցել է: […]

Հրազդան գետում շարունակում են փնտրել 12-ամյա Արսենին

Այսօր` փետրվարի 19-ին, ժամը 9.00-ին վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանիորոնողական աշխատանքները:  ԱԻՆ հաղորդմամբ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար և հատուկ ջրափրկարարկան ջոկատները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4-րդ հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հիշեցնենք, փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչև ժամը 00.25-ը իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: […]

Սերժ Սարգսյան 58. 64%, Րաֆֆի Հովհաննիսյան` 36.74% . ԿԸՀ-ն ամփոփեց նախնական տվյալները

Քիչ առաջ ԿԸՀ-ի նիստում ամփոփվեց նախագահական ընտրությունների նախնական տվյալները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունցող 2.529.016 քաղաքացիներից ընտրության է մասնակցել 1.521.931ընտրող կամ 60.18%-ը: Մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 59.902: Ներկայացնում ենք ընտրության նախնական տվյալները՝ Հրանտ Բագրատյան 31.643 կամ 2.15% Պարույր Հայրիկյան 18.093 կամ 1.23% Րաֆֆի Հովհաննիսյան 539,674 կամ 36.74%  Անդրիաս Ղուկասյան […]

Հրաժարականների շքե՞րթ. Ժողովուրդ

Թերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան: Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն մնալու: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ հրաժարականների շքերթը կմեկնարկի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ: Լուրի իսկությունը պարզելու […]

Եթե ռեսուրս չկա` գալիս են ի՞նչ անեն. Առավոտ

“Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գեւորգյանին թերթը խնդրեց ներկայացնել ընտրությունների ընթացքի վերաբերյալ ընդհանուր պատկերը: “Իմ տպավորությունները տխուր են, որովհետեւ նախագահի ոչ մի թեկնածու վստահված անձ չուներ: Եթե ռեսուրս չունեն` ինչու են թեկնածություն դնում: Օրինակ ԱԺ ընտրություններում ահագին աշխուժություն կար, մարդիկ զգոն էին:Հիմա ամեն ինչ մնում է իրենց ձեռքում. մի քանի մարդ, հանձնաժողովի անդամներ, […]

Հլա ասում էր` հնարավոր է. Իրատես de facto

Երեկ ընտրախախտումների մասին ամենաբարձրը խոսում էին “Ժառանգությունն” ու իր ղեկավարը: Ավելին. վերջինս, երբ տեսնում էր, որ նախագահօ թեկնածուներից մեկն անօրինական պաստառ ունի, անմիջապես ձեռքը մեկնում էր…չէ, ոչ բարեւելու, այլ անձամբ պոկելու: Թերթի թղթակիցը, երեկ երբ շրջում էր ընտրատեղամասերով, Իսակովի պողոտայի սկզբնամասում նրա հսկայական պաստառն էր` “բոյով մեկ”, ընդ որում`ժառանգականները երեկ այնքան զբաղված էին այլոց օրինախախտումները […]

Գրիպ չկա, ուր մնաց խոզի գրիպ. Հրապարակ

Վերջին օրերին կրկին ակտիվացել են խոզի գրիպի մասին խոսակցությունները: Հարեւան Վրաստանում խոզի գրիպից 70 մարդ է մահացել: Թերթը փորձեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանից ճշտել, թե ինչ վիճակ է մեզ մոտ: “Այս պահին մեզ մոտ գրիպով հիվանդներ բացարձակ չկան: Եթե եղել են գրիպի դեպքեր, ապաս դա այն ագրեսիվ գրիպը չէ, որն առկա էր Հայաստանում 2009-2010թթ.եթե […]

Դրանք անգին ձայներ են եւ չեն կորելու. Բագրատյանը շնորհակալ է

“Ազատություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը իր “Ֆեյսբուքի” էջում գրել է. “Դե ինչ, ընտրությունններն ավարտվեցին։ Մեզ ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր։ Առաջին հայացքից սա պարտություն է։ Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար (կարծում եմ մեր շուրջ 100000 ձայնից մեզ այդքանն են թողնելու)։ Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում […]

Երեւանում հաղթել է գործող նախագահը

Նախանական տվյալներով, Երեւանի ընտրողներից 210 հազար մարդ քվեարկել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ 189 հազար մարդ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:  Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքների նախնական տվյալներին կարող եք հետեւել այցելելով  http://www.elections.am/flash/web/default.aspx կայքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի