24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը վաղն աշխատելու է, իսկ Աստծուց շնորհակալ է /վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը վաղը` փետրվարի 17-ին լռության օրը նույնպես աշխատելու է: Նա, իհարկե, քարոզարշավ չի անելու, բայց հանդիպումներ ունի: Այս մասին նա ասաց Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ընտորողների հետ հանդիպմանը` պատասխանելով նրանց հարցերին: “Ծրագրված  մի քանի հանդիպումներ ունեմ , այդ թվում՝ միջազգային դիտորդների հետ։ Դա սովորական աշխատանքային օր կլինի՝ սպասումներով լի”,-ասել […]

Ադրբեջանը կկրակի, թե չէ, դա ինձանից չէ կախված. Հրանտ Բագրատյան

Նախագահի թեկնածու, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավի վերջին օրն անցկացրեց Տավուշի մարզում: Իսկ թե ինչու է քարոզարշավը Երևանում անցկացնելու փոխարեն նախընտրել այն ավարտել մարզում, թեկնածուն ասաց. ՛՛Ես չեմ կարող Երևանում նստել, մամուլի ասուլիս տալ, ժողովուրդը կարիք ունի շփման, բնակավայրերի այցելության թվով ես մի քանի անգամ գերազանցում եմ մյուս թեկնածուներին: Մարդիկ կարիք ունեն շփման, […]

ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը դատախազությունում կգործի թեժ գիծ

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը։   Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։   Դիմում ենք ՀՀ նախագահի […]

Կասկածներ ունենք, որ զինվորականները մի քանի տեղ կքվեարկեն. Արթուր Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի զինվորականների քվեարկության վայրերում: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:  ‘’Կասկածներ ունենք, որ մի քանի տեղ կարող է քվեարկեն, հետո թիվն է շատ մեծ,  ցուցակներն են գաղտնի, եւ մենք պետք է վերահսկողության տակ վերցնենք’’,- Henaran.am-ին ասաց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցի խոսքով, տարբեր […]

Այ անխիղճ… Բագրատյանն արդարացավ

Նախագահի թեկնածու,՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք: Այստեղ թեկնածուին հայտնեցին, որ մարդկանց ընտրակաշառք է բաժանվում: Այս մասին Բագրատյանը հայտարարեց իր ելույթի ընթացքում: ՛՛Թքեմ այդ 5000 դրամը բաժանողի վրա, բայց վերցրեք այդ գումարը՛՛,-հորդորեց Բագրատյանը: ՛՛5000-ը կստանամ, ձայնս կտամ ուրիշին՛՛,-նետեց հավաքվածներից մեկը: Բագրատյանը նշեց, որ իշխանությունն ամեն ինչ անում էր՝ ցույց տալու […]

Հոմերոսը` Սերժ Սարգսյանին /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` օրերս Մարտունիում կայացած նախընտրական հանդիպմանը մարտունեցիները նրան հարց չուղղեցին: Այս փաստից նույնիսկ Սերժ Սարգսյանը զարմացավ եւ ասաց, որ Վարդենիսում հարցերը շատ էին: “Գնանք Վարդենիսից մարդ բերենք` հարց տա”,-կատակեց թեկնածուն: “Գյուղացի  մարդիկ ենք, մեր հող ու ջրով նորմալ ապրում ենք, խնդիր չունենք”,-հանդիպման վերջում լրագրողներին ասաց ընտրողներից մեկը:  Իսկ Վարդենիսում Հոմերոս Սաֆարյանը […]

Մահ ոստիկանության բաժանմունքում

Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնում մահացել է Գյումրիի բնակիչ Սամվել Գրիգորյանը: Նույն բաժնում և նույն սենյակում են գտնվել նաև նրա երկու դուստրերը: Ս.Գրիգորյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել դստեր կողմից ստացված ահազանգի հիման վրա: Ըստ այդ ահազանգի՝ հայրը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է ընտանիքի անդամների հետ և պատառաքաղով սպանելու սպառնալիքներ տվել ահազանգի հեղինակ […]

Կրակոցներ Արմավիրում` քաղաքապետի որդու մասնակցությամբ

Henaran.am-ի տեղեկություններով քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիր  քաղաքում: Կիզակետում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին է: Տեղեկությունների համաձայն` կռվի պատճառը միմյանց ճանապարհը չզիջելն է եղել: Արդյուքնում վիրավորվել է քաղաքապետի որդու ինքնասիրությունը և նրա շրջապատից մեկը  օդամղիչ զենքով կրակել է : Ըստ լուրերի` քաղաքապետի որդին գտնվում է զինծառայության մեջ: Ոստիկանությունը հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, նշելով որ […]

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Քաղաքացի Համլետ Նիկողոսյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի “Թեժ գիծ” և հայտնել, որ Արագածոտնի մարզի գյուղապետերը հարկադրում են ՀՀ նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին:   ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն` հանգամանքները ստուգելու համար: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոստիկանությունում ստացված […]

Վանաձորում Գրիշան ու Սերոժը` ընտրակաշառքի գործին են լծվել

Հունվարի 21-ից մինչեւ այսօր “Ժառանգության” նախընտրական շտաբը արձանագրել է մոտ 100 ընտրախախտման դեպք, եւ այդ խախտումները սկսել են ակտիվանալ վերջին մի քանի օրվա ընթացքում: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այսօր` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մասնավորապես ընտրակաշառքների դեպքերին: “Երեկվանից Վանաձորի բնակֆոնդի պետ Գրիշա Պառավյանը “Ղշլաղ” /Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի թաղամասը-խմբ./ թաղամասում բաժանում է 10 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի