24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիվանագետներն արդեն ընտրել են

Հայաստանից դուրս գտնվող դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները ՀՀ նախագահ են ընտրում վիրտուալ քվերակությամբ: Էլեկտրոնային քվեարկության այս մեթոդը սահմանված է ԸՕ փոփոխություններով: Այն սկսվում է քվերակությունից 9 օր առաջ և տեւում է 4 օր:  Էլեկտրոնային քվերակության իրավունք ստանալու համար դիմել է միայն արտգործնախարարությունը: 243 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 228-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանցից յուրաքանչյուրի համար […]

Ով ով է քվեաթերթիկում

Քվեարկության գնալուց առաջ արժե ծանոթանալ ՀՀ նախագահի 7 թեկնածուներից ով որ համարն է քվեաթերթիկում: Այսպես քվեաթերթիկում առաջինն է Հրանտ Բագրատյանը: Առաջադրվել է “Ազատություն” կուսակցությունից, որի նախագահն է:   Երկրորդը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն է: Ինքնառաջադրվել է:   Երրորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա “ժառանգություն” կուսակցության վարչության նախագահն է: Ինքնառաջադրվել է: Չորրորդը Անդրիաս Ղուկասյանն է: “Ռադիո Հայ” […]

Քվեարկությունը ընթանում է առանց միջադեպերի

Ինչպես հաղորդում է Henaran.am–ի թղթակիցը, Երեւանի Դավիթաշենի 6/29 եւ 6/26 ընտրատեղամասում քվեարկությունը  ընթանում է բնականոն, որեւէ միջադեպ չի գրանցվել: Թիվ 6/26-ի 1732 ընտրողներից  քվեարկությանը մասնակցել է 87-ը , իսկ թիվ 6/29-ի 1654 ընտրողից 50-ը:

Վանաձորում օրն ակտիվ սկսվեց

Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 8-ին Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի թիվ 8 ընտրատեղամասում քվեարկությունն արդեն սկսվել էր: Հանձնաժողովի նախագահը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք աշխատանքներն սկսելուն պես ընտրողներն են ունեցել: “Օրն ակտիվն սկսվեց”,-նշեց հանձնաժողվի նախագահ Կարինե Հովսեփյանը: Թիվ 8 ընտրատեղամասում գրանցված  է 1739 ընտրող:

Ընտրություններից մեկուկես ժամ անց ԿԸՀ-ն որեւէ բողոք չի ստացել

Ընտրություններից անցել է մեկուկես ժամ: Այս ժամի դրությամբ որեւէ ահազանգ, միջադեպ գրանցվել է արդյոք, հարցին ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը պատասխանել է, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ն որեւէ բողոք չի ստացել: ԿԸՀ-ն ժամը 11:30-ից սկսած` երեք ժամը մեկ տեղեկատվություն կտրամադրի ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

Ողբերգական ավտովթար. մայրն ու որդին մահացել են

Փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճափ գյուղի խաչմերուկում բախվել են փայտով բարձած բեռնատարն ու “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով “ԶԻԼ”-ը կողաշրջվել է, իսկ ողջ բարձած փայտը թափվել է “ՎԱԶ 2106”-ի վրա, “ՎԱԶ 2106”-ը նույնպես կողաշրջվել է: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 1 հոգի ծայրահեղ […]

Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջի տեղեկատվությունը կատարյալ հերյուրանք է. ոստիկանություն

      Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի` ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից:    ՀՀ ոստիկանությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ համացանցում տարածված  տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է:   Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես […]

Մի լռեք. հավատը գործով մտածեք՝ հնարավոր է վերջ տալ շինծու ընտրություններին եւ չմոռանալով, որ վերեւում Աստված կա հարյուր քայլով հասնենք դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Եվ այսպես Հայաստանի Հանրապետությունը վեցերորդ անգամ 2013 թ. փետրվարի 18–ին ընտրում է նախագահ: Մոտ մեկ ամիս ընտրողներս հնարավորություն ունեցանք ծանոթանալու նրանց ծրագրերին, կարգախոսներին, ինչու չէ` նաեւ նյարդային պոռթկումների եւ “կիքսերի” ականատես եղանք: Էն գլխից թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չհավատաց այս գործընթացին, հացադուլ հայտարարեց եւ ընտրեց “Վերջ շինծու ընտրություններին” ճանապարհը: Ահագին էլ պինդ տղա դուրս եկավ` ասաց […]

Աստված ձեզ պահապան. Վլադիմիր Գասպարյանը առաջինն է /վիդեո/

Դավիթաշենի  թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս,  բարձր տրամադրությամբ  ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի: Henaran.am-ի այն հարցին, թե ոստիկանապետը երաշխավորո՞ւմ է օրերնքի տառին համապատասխան ընտրություններ` ասաց. “Արդեն մի քանի ամիս է […]

Ոստիկանությունն ու ընտրակաշառքը /վիդեո/

  ՀՀ Նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում օրինականության ապահովման, իրավախախտումների եւ, հատկապես, ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների դեմ ուղղված ոտնձգություների նախականխման, կանխման եւ խափանման, ինչպես եւ այդպիսի իրավախախտումներ կատարած անձանց հայտնաբերման նպատակով ՀՀ ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները: 2013 թ. հունվարի 21-ից մինչ օրս նախընտրական գործընթացի շրջանակներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի