09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Րաֆֆին չի պարտադրել որդուն

”Իմ որդիներն ու ընտանիքը մշտապես ծառայության մեջ”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե ինչու իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ չեն: Հովհաննիսյանը նշեց, որ շատ ուրախ է, որ իր կրտսեր որդին 16 տարեկանում դիմել է և ՀՀ քաղաքացիություն է ստացել: ”Դա հայրական հրահանգ չէր, այլ ազատ կամքի արտահայտություն”,-ասաց նա:

”Վստահ եմ, որ այդ քաղաքացիությունը կհասնի բոլորին, բայց կան քաղաքացիներ, որ խախտում են օրենքը, դավաճանում են ազգային շահը”,-նկատեց ”Ժառանգության” առաջնորդը`հավելելով, որ կարևորը փաստաթուղթը չէ, սակայն նա հույս ունի, որ իր ընտանիքն էլ շուտով քաղաքացիություն կստանա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ