17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլը հարցը ոչ կոռեկտ համարեց /վիդեո/

ՀԱԿ-ի կոչի շրջանակներո՞ւմ է արդյո՞ք Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եկել Սուրբ Սարգիս եկեղեցի` մասնակցելու 2008թ-ի Մարտի 1-ի զոհերի հիշատակի պատարագին:

“Կարծում եմ` ուղղակի պատշաճ չէ հիմա այստեղ այդ կարգի հարցեր քննարկել, եկել եմ Սուրբ Սարգիս եկեղեցի, եկել եմ 2008թ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Կարծում եմ, որ այսօր հոգեհանգիստն այստեղ է, եկել եմ այստեղ, այո, ՀԱԿ-ն է կազմակերպել միջոցառումը, իսկ ինչո՞ւ չպետք է գայի”:

Փաշինյանի խոսքով, շատերի համար մեծ հաշվով մարտի 1-ը բացահայտված է, կազմակերպիչները հայտնի են, մնում է բացահայտել կոնկրետ կատարողներին: “Նաեւ ինչ հայտնի է, դրան համապատասխան իրավական տեսք տալ` քրեական գործի, մեղադրական եզրակացության եւ ի վերջո դատավճռի տեսքով”,-ասաց ԱԺ պատգամավորը:

Խոսելով  մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով նոր հանձնաժողովի ստեղծման մասին` Փաշինյանն  ասաց, որ մարտի 1-ի բացահայատման հարցը չի կարող դուրս լինել օրակարգից, քանի դեռ այդ սպանությունը իրականացրած բոլոր անձինք չեն ենթարկվել օրենքով նախատեսված պատասախանատվության, իսկ մնացածը դետալներ են, որոնք կարող են ինչ-որ պահի փորձել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ