12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին Սերժ Սարգսյանին նորից ժամանակ է տալիս /ֆոտո/

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային վերջին երկու կանգառները, որտեղ նա այցելեց փետրվարի 26-ին Վայոց ձորի Եղեգնաձոր ու Վայք քաղաքներն էին: 

՛՛Ես ձեզ հուսախաբ չեմ անելու, ձեր և իմ միջև ոչ մի հավատի կորուստ չի լինելու՛՛,-ասաց նա: 

Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը ժամանակ է տալիս, որ միչև մարտի 2-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունի փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները: ՛՛Լավ կլինի, որ շուտ լինի հանգուցալուծում: Եթե երրորդ նախագահը չորրորդ նախագահին ասելիք ունի, թող ասի, բայց ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը ձեզ ծաղրի՛՛,-շեշտեց ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը: 

Վայքում զանգվածային հանդիպում չկայացավ: Րաֆֆի Հովհաննիսյանը քայլեց քաղաքում, ողջունեց առևտրի կենտրոնների աշխատակիցներին: Հիշեցնենք, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը նախօրոք հայտարարել էր, որ թույլ չի տալու քաղաքում չարտոնված հավաք անցկացնել:

Փետրվարի 27-ին Հովհաննիսյանը և ՛՛Ժառանգության՛՛ անդամները շարունակելու են իրենց մարզային հանդիպումները  Սյունիքի մարզում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ