Սերժի բաց նամակը Սերժ Սարգսյանին
Հարգելի Պարոն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ թե արդյոք ստացել եք ձայների մեծամասնությունը թե ոչ:
Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չէ: Որ Դուք, Հայաստանի Նախագահը ներքուստ լիովին համոզված չեք թե Դուք եք ժողովրդի ընտրած ղեկավարը թե ոչ: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը:
Այլապես ես կտիրանայի Հայաստանին եվ կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որեվէ այլ ինքնակոչ ածականներ ըստ իմ այդ որվա քմահաճուջքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եվ օլիգարխների խավիարը վերջացել է եվ նրանք ցանկանում են որ լավ ժամանակները չվերջանան: Ինչեվիցէ ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել թե ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք:
Դա ինչ է նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարեվոր է բոլորիս համար, եվ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ թե ինչպես եք պատրաստվում Հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եվ աշխարհում: Ինչպես եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եվ քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:
Տարիներ առաջ, ես արշավանք սկսեցի խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայկական Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց;
Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի այն իկատար ածել, եթե նույնիսկ որոնց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը եւ լինելով այն առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը որը անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական լինեն:
Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Որպես բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն:
Բայց այն փաստը որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք:
Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել քան որևէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:
Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացրեք մեզ Սերժ: Ոգևորեք մեզ:
Խնդրում եմ, ընդունեք այս կոչը:
Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար
Խաղաղություն,
Սերժ Թանկեան