16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ամփոփում են տեղական ՀԿ-ների դիտորդները

Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած տեղական ՀԿ-ներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին արդյունքները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տարածեց հայտարարություն,որին միացել են նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցոն կենտրոնը, Ժուռանլիստների Ասպարեզ ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Համագորակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ-ն, Կանանց աջակցման կենտրոնը,Կանանց ռեսուրսային կենտրոնը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը:

“Նախագահական ընտրություններն աննախադեպ էին ողջ պատմության ընթացքում: Չնայած իշխանությունների փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը  և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, Հայաստանի քաղաքացիները իրենց քվեարկությամբ արտահայտեցին իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը. բազմաթիվ քաղաքային և գյուղական համայնքներում ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը առավելության հասավ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ”,-ասաց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով,ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձևավորումը:

“Ակնհայտ է, որ ընտրախախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա,ինչի մասին են վկայում հենց պաշտոնական տվյալների վերլուծությունները: Միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականները չեն արտացոլում իրական ընտրական գործընթացները և մեծապես պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով: Կան գյուղեր,որտեղ տղամարդկանց մեծ մասը գյուղում,երկրում չեն,սակայն այնտեղ ապահովվել է բավականին բարձր մասնակցություն”,-նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի  գրասենյակի ղեկավարը:

Կանանց Ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը նկատեց, որ այժմ ամեն ընտրող բարձրաձայնում է իր իրավունքների խախտման դեպքերը:

“Չլինելով որևէ ուժի կամ կուսակցության ներկայացուցիչ`մարդիկ այժմ ավելի վստահ են գործում, ինչը դրական է: Միայն Ազատության հարապարակի ելույթներով չէ, այլ դասադուլների միջոցով ևս ձայն է բարձրացվում: Տեղեկացանք ,որ մի շարք ուսանողների ցանկանում են հեռացնել դասադուլներին մասնակցելու պատճառով, որը թույլ չտալու համար պետք է հետևողական լինեն նաև ԶԼՄ-ները”,-ասաց Լարա Ահարոնյանը:

Հնադիպմանը ներկա Թրանսփարենսի ինթերնեյշնլ ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով, եթե բոլոր ընտրատեղամասերում լինեին վստահված անձինք, կլիներ ապացույց, որ մասնակցության աճը ապահովվել է լցոնումների միջոցով, որն ապահովել է մեկ թեկնածուի առավելությունը:

“Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այնտեղ, որտեղ մասնակցությունը եղել է բարձր, այդ տեղամասերում հաղթել է Սերժ Սարգսյանը: Այդպիսի 554 ընտրատեղամասեր կան, որոնցում եթե լինեին վստահված անձինք կամ դիտորդներ, արդյուքները միգուցե այլ լինեին”,-նկատեց Վարուժան Հոկտանյանը:

ՀԿ սեկտորի ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի ԿԸՀ-ն ներկայացնեի գրանցամատյանները, որոնցից պարզ կդառնա ,թե ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր`ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ