13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին մարզպետների հրաժարականն է պահանջում /ֆոտո/

“Ոտդ խերով լինի”,-այս խոսքերով “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

Արմավիրը առաջին վայրն է, որտեղ մարզային այցելության շրջանակներում այսօր այցելեց Հովհաննիսյանը: Նա ոտքով հասավ քաղաքի հրապարակ, որտեղ նրան էին սպասում արմավիրցիները:

“Կեցցե Արմավիրը, կեցցե Հայաստանի հաղթանակը: Այդ հաղթանակը ոչ մեկի ձեռքից չի խլվելու:  Իմ խոնարհումը ձեզ: 2 ամիս առաջ բոլորն ասում էին, որ ամեն ինչ կանխորոշված է, բայց այդպես չէր”,-արմավիրցիներին դիմելով` ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը`նշելով, որ հանձն է առնելու այն բոլոր խոստումները, որ ինքը հնչեցրել է իր քարոզարշավի ընթացքում: 

Նա ողջունեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի` հրաժարականը եւ ասաց, որ նույնն ակնկալում է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից եւ քաղաքի ավագանուց:

“Վաղը Սյունիքի մարզպետից եւս հրաժարական պիտի պահանջենք: Պատրաստվեք երկարատեւ պայքարի”,-շեշտեց նա: Արմավիրցիները Րաֆֆուն ճանապարհեցին` “աստված քեզ հետ” մաղթանքով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ