16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը

Բացարձակ անընդունելի եմ համարում դասադուլի կոչերն ու կազմակերպումը և ուզում եմ հանրության ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որը նկատվում է ընտրական գործընթացների մեջ ու հատկապես հետընտրական փուլում: Դա այն է, որ ընդդիմադիրները նախկինում մշտապես իշխանությանը ապօրինության համար քննադատելով`պատրաստ են իրենք ապօրինությունների գնալ, միայն թե արդյունքի հասնեն:

Ահավասիկ, աշակերտներին, ուսանողներին դասից հանելը, հանդիպումների տանելը մշտապես եղել է ընդդիմության կռվաններից մեկը, սակայն,  այս ընտրություններում իշխանությունը չգնաց որևէ խախտման, կամ օրենքով չթույլատրվող քայլի, այդ թվում` ոչ մի հանդիպման, ժողովի, հանրահավաքի մասնակցելու համար որևէ ուսումնական հաստատության դասընթացը չի խաթարվել, ոչ մի աշակերտի կամ ուսանողի դասերը խանգարելով հանրահավաքի մասնակից չենք դարձրել: Բայց պարզվում է, որ մեծ պատրաստակամությամբ դրան է գնում ընդդիմությունը, քանզի ինչ գնով ուզում է լինի ձգտում է լարվածության էսկալացիա ապահովել:

Եվ սա վերաբերում է ոչ միայն դասադուլի կոչերին և կազմակերպմանը, այլ նաև այլ գործընթացների, որոնք  այսօր իրականացնում է է ընդդիմությունը` չթույլատրված հանրահավաքներ, երևույթների կեղծ մեկնաբանություններ և այլն:

Այստեղ է ծագում այս հարցը` բոլոր ընդդիմադիր ուժերը նախընտրական քարոզչության մեջ գլխավոր դրույթների շարքում առաջնությունը տալիս էին օրենքի գերակայությանը, օրինականության ապահովմանը, բայց իշխանություն գրավելու կռվում անմիջապես դիմում են ապօրինի, անօրինական քայլերի: Այդ ընդդիմադիրների համար պարարտ հողը սպառվել է, երբ իշխանությունը հռչակվել և իրագործել է իր քաղաքական կամքը` գործել բացառապես օրինավոր միջոցներով:

 

Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ