16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԵԿ-ը պետք է պատասխանատվություն կրի

Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է “Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման”, այսինքն՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։

Մտահոգվելով, որ բազմաթիվ հարկատուներ համակարգի անսարքության պատճառով կարող են ենթարկվել ոչ իրավաչափ պատասխանատվության, որն էլ իր հերթին կարող է ֆինանսական բեռ հանդիսանալ այդ անձանց վրա՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հարկ էր համարել անդրադառնալ այս խնդրին։  

 

Խնդիրն այն է, որ օրենքով սահմանված ժամկետներում հարկատուների կողմից հաշվետվություններ չներկայացնելը կարող է նրանց պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ, իսկ համակարգի անսարքությունը խոչընդոտում է հարկատուների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը։   Անհանգստացնող ենք համարում այն, որ Պետական եկամուտների կոմիտեն համակարգի խափանումը հիմնավորում է մի շարք արտաքին տեխնիկական պատճառներով՝ խուսափելով պատասխանատվություն կրել համակարգի վերահսկողության և անխափան աշխատանքի համար, քանի որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում է հարկային իրավահարաբերությունների սուբյեկտներին։  

 

Տնտեսվարողների ազատ զարգացման համար ծայրահեղ անհրաժեշտ է շարունակել բարելավել հարկային և մաքսային վարչարարությունը. հետևաբար Պաշտպանը շարունակելու է հետևել Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը և առաջիկայում ըստ անհրաժեշտության կներկայացնի նաև այլ խնդիրների վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները։

 

 

 

Պաշտպանի աշխատակազմ

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ