01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Բեռլինում բողոքի ցույց է տեղի ունեցել Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ

Երեկ` փետրվարի 25-ին Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների առջև տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են մի քանի տասնյակ գերմանահայեր, հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը:

Ցուցարարները կրում էին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները քննադատող պաստառներ: Ցույցի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր` 1988թ. Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված բարբարոսությունների վերաբերյալ:

Այս տարի կազմակերպիչները որոշել են ցույցն անցկացնել խաղաղ, որի հիմնական կազմակերպիչն էր Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Ներկա էին նաև  Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ ՍրբազանԳարեգինԲեկչյանը, Հյուսիսային Գերմանիայում հայկական համայնքների հոգեւոր հովիվ Տեր Գնելքահանա Գաբրիելյանը և հայկական համայնքի շատ անդամներ:

Խաղաղ ցույցի ավարտին հայկական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ՝ նվիրված Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ելույթներով հանդես են եկել Գերմանիայում հայոց ցեղասպանության հանձնախմբի ղեկավար, իրավապաշտպան, հայագետ տիկին Թեսա Հոֆմանը, դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Ցուցարարները կոչ են արել եվրոպացիներին անտարբեր չմնալ  սումգայիթյան ողբերգության նկատմամբ, որոնց հաջորդեցին վերոնշյալ կոտորածները: Վերջիններս  պահանջել են խստորեն դատապարտել ադրբեջանական իշխանությունների նվաճողական քաղաքականությունը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ