Վերահաշվարկի դեպքում թվերը կփոխվեին
Այսօր ԿԸՀ արտահերթ նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ նախքան ընտրությունները ԿԸՀ ներկայացված հիմնական դիմումները եզակի բնույթ են կրել: Դրանք հիմնականում ընտրագրավին են վերաբերել:
Մուկուչյանի խոսքով՝ վերահաշվարկի մասին դիմումները պետք է ներկայացվեին ընտրությունների հաջորդ օրը՝ ժամը 11-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն բազմաթիվ դիմումներ ներկայացվել են սահմանված ժամկետից հետո:
՛՛Քվեարկության արդյունքերի անվավեր ճանաչումը ընտրական օրենսգիրքը դիտում է որպես ծայրահեղ միջոց: Ամենատարբեր գնահատականներ են հնչել, բայց մենք փորձել ենք ամեն անգամ նույնիսկ փաստական հիքմերը ներկայացնելիս փաստեր ներկայացնել, որպեսզի չասեն, որ ԿԸՀ-ը զբաղված է քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ:
Ներակայցվելէ 70 դիմում, որոնք վերաբերում են 118 տեղամասերին, բայց դրանց մի մասն է, որ բերվել է սահմանված ժամկետում՛՛,-ասաց նա: ԿԸՀ ներկայացված դիմումների մեծ մասը, Մուկուչյանի խոսքով, ներկայացվել են նույն փոստային բաժանունքից և սահմանված ժամկետից հետո:
՛՛Բոլորում ասվում է, որ մի շարք ընտրատեղամասերում տեղի են ունեցել լցոնումներ, կրկնակի քվեարկություն, ընտրակաշառքի բաժանում, կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու պահանջ՛՛,-ընդգծեց ԿԸՀ նախագահը:
Վերջինս նշեց, որ ՛՛Ժառանգության՛՛ անդամները ներկայացրել են դիմումներ, բայց հիմքեր չեն ունեցել: Իսկ եթե անգամ ընթացք տրվեին վերահաշվարկի վերաբերյալ դիմումներին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը կհավաքեր 37.8 % 36.74%-ի փոխարեն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 57.4% 58.64%-ի փոխարեն:
Մուկուչյանը համաձայնեց, որ ցանկացած դեպքում էլ օրենսդրության բարելավումների կարիք կա:
Մեկնաբանելով ԿԸՀ-ի դիմած արվող բողոքները՝ նա արձագանքեց. ՛՛Մարդիկ իրենց տեսակետն են ներկայացնում, իրենց սահմանադրական իրովաւնքն է, կարծում եմ, եթե մարդիկ կարծիք են հայտնում, բայց ինչ ասում ենք այստեղ, փաստական հիմքով ենք ասում՛՛: