16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Առանց առճակատման եւ արյունահեղության

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում այն, որ ԱԺ նախագահն ուզում է խորհրդարանում լուծում գտնել` երկրում ստեղծված իրավիճակը քննարկել արտահերթ նիստում: Այսօր այս մասին Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողներին ասաց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս քառօրյայի օրակարգն արդեն պարզ է, եւ լուծումը արտահերթ նիստ հրավիրելն է: ‘’Տարբեր մոտեցումներ կան, դիրքերը բնականաբար ընտրությունների արդյուքների գնահատումների  առումով տրամագծորեն հակառակ են, բայց մի գլխավոր հարց կա: Պարզ է , որ  երկրում առկա է շատ լուրջ դժգոհություն եւ դա բոլորն են ընդունում’’,-նշեց նա:

Ռուստամյանն ասաց, որ եթե այս իրավիճակից համատեղ լուծումներ չընդունվեն, նշանակում է ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունն իր տեղում չէ:’’ Առաջարկի հիմքում ընկած է այն, որ պետք է  իսկապես մեկ ճանապարհ գտնել` երկուսը միասին, որ եղած դժգոհության մակարդակը երկրում պակասի’’,-շարունակեց նա եւ հավելեց.

’’Մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, թող իրենք իրենց մոտեցումներն ասեն եւ եթե առաջանա հատում, սա կհամարեմ շատ լուրջ անհաջողություն եւ դա հիմք կտա, որ այդ արտահերթ նիստը գումարվի, որը անպայման դուրս կգա ինչ –որ որոշումով’’:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ արտահերթ նիստին ընդունվելիք որոշումը կարող է հայտարարության տեսքով լինել, որը քայլերի հաջորդականությամբ կնշի այս վիճակից դուրս գալու ուղիները եւ շատ լավ նախադեպ կլինի, եթե քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք դրսեւորի:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե  արդյոք աշխատասենյակ տեղափոխելով խնդիրը, ժողովրդական շարժումը չի մարվի, Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս հարցի քննարկումը բնականաբար չէր լինի, եթե այդ շարժումը չլիներ:

Նա շեշտեց , որ սա շարժման հաջողությունն է : Նրա խոսքով, խնդիրն այն չէ, շարժումը կմարի թե ոչ, այլ այն, որ շարժման հետեւանքները պետք է լինեն հանգրվանային.

’’Եթե մտածում ենք, որ այսօր ամեն ինչ ստանալու տրամաբանությամբ պետք է լինի, սա առճակատման ճանապարհ է: Մենք հանրահավաքին շեշտել ենք, որ սա երկարատեւ եւ ստեղծագործ ածշխատանք  պահանջող ճանապարհ է, եւ շարժումը պետք է դրան պատրաստ լինի եւ փուլ առ փուլ ժողովրդի իշխանության հաստատման նպատակին ընթանա’’:

Սա, պատգամավորի խոսքով, տեղի կունենա տարբեր մեթոդներով: Իսկ հարցին, թե տարբեր մոտեցումների պարագայում արդյոք քաղաքական ուժերը կարող են միասնական հայտարարությամբ հանդես գալ.

Արմեն Ռուստամյանն ասաց, որ դրա համար հիմքեր տեսնում է.’’Այն հայտարարությունները, որ արվում են, որ բոլորն ընդունեում են, որ երկրում դժգոհություն կա, այն, թե այդ դժգոհությունը երեսունյոթ տոկոս է, թե վաթսունյոթ, դա այլ հարց է, բայց փաստ է, որ այն կա:

Եթե իրենք ընդունում են այս փաստը եւ չանել որեւէ բան, որ դա չպակասի, ընդամենը ջայլամի քաղաքականությամբ զբաղվել եւ կուտակել խնդիրները` կնշանակի ավելի մեծ պայթյուն ապագայում’’:

Արմեն Ռուստամյանը նկատեց, 2008-ին օրինակ` ընդդիմության մի հատվածն անհաշտ ընդդիմության դիրքերում էր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ դիրքերում չի.’’Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է քննարկել, պատրաստ է համատեղ լուծումներ գտնել: Սա տալիս է համատեղ խնդիրներ լուծելու հնարավորություն, որը չօգտագործելը սխալ կլինի’’:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ 2008-ի ճնշումը ստիպեց իշխանությանը ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարել` դրանով իսկ ընդլայնելով ընդդիմության դերակատարությունը: Այժմ, ըստ նրա` ավելի  լավ հնարավորություն կա դա կատարելու` առանց առճակատման եւ ժողովրդին արյունահեղության մղելու: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ