15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գոմեշի մսի գործով ձերբակալվել է պարենային բազայի պետը

Գոմեշի մսի գործով ևս մեկ հոգի է ձերբակալվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` ձերբակալվել է N զորամասի պարենային բազայի պետը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Զորամասի պարենային բազայի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):

Նշենք, գոմեշի մսի գործով այս պահին կալանքի տակ են Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը,  N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը, նույն զորամասի պարենային պահեստարանի պետը:

Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով, ինչպես նաև Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ