16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դասադուլ են անում. ինչ կանի Աշոտյանը

”Հայաստանի ուսանողներն ազատ են իրենց քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների տնօրինման հարցում: Որպես երկրի ակտիվ քաղաքացի ինքնս եմ ողջունում ուսանողների քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը, սակայն, այս իրավունքների իրացումը եւ քաղաքական դիրքորոշման արտահայտումը ճիշտ կլինի, որ տեղավորվի ՀՀ օրենսդրության սահմաններում”,-անդրադառնալով դասադուլ սկսելու քաղաքացիական ակտիվիստների կոչերին, Henaran.am-ի հետ հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարը հավելել է.”Այստեղ իմ ու Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներն ամբողջությամբ համընկնում են: Ցանկացած քաղաքական դիրքորոշման արտահայտում պետք է կատարվի բացառապես ՀՀ օրենսդրության սահմաններում:

Արմեն Աշոտյանն ասել է, որ բուհերում դասերը նորմալ ընթանալու են , իսկ  բացակայած ուսանողները ՀՀ օրենքով եւ բուհերում սահմանված համապատասխան կարգի համաձայն` ստիպված կլինեն լրացնել բաց թողած նյութն ու ակադեմիական պարտքերը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի փետրվարի 22-ի հանրահավաքին քաղաքացիական ակտիվիստները  քաղաքացիական անհնազանդության, դասադուլի ու գործադուլի կոչ արեց: Հանրահավաքի ավարտից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեցին դասադուլի կոչով նկարներ նարնջագույն ֆոնի վրա հետեւյալ գրառմամբ նկարներ.”Բարեւի հեղափոխություն: ԴԱՍԱԴՈՒԼ: Երկուշաբթի օրվանից, ամսի 25-ից սկսում ենք դասադուլը` մինչեւ հեղափոխության հաղթանակը”:

Հավելենք, որ դասադուլի կոչերի վերաբերյալ “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի  նախընտրական շտաբը քաղաքացիական անհնազանդության կոչ հնչեցնելու որոշում չի ընդունել եւ նման հարց չի քննարկել: Միեւնույն ժամամնակ Ստյոպա Սաֆարյանը նշել էր.”

’’Այնքանով մենք պատասխանատվություն կարող ենք  ունենալ դրա համար, որքանով, որ այդ միջոցառումները սահմանադրական իրավունքների շրջանակներում են եւ բռնություն չեն պարունակում: Դասադուլները բռնություն չեն պարունակում, հետեւաբար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը որքան էլ աղերսներ չունի այդ որոշման հետ, որը կայացվել է մի շարք քաղաքացիների կողմից իբրեւ իրենց բողոքի ձեւ, այնուամենայնիվ, դրա հետ կապված խնդիր չունի’’:

Հ.Գ. Այս նյութը  Henaran.am-ը հրապարակել էր շաբաթ օրը` փետրվարի 23-ին: Նույն օրը այն հակերային հարձակման էր ենթարկվել`ըստ մասնագետների` տեղական հաքերների կողմից: Henaran.am-ը շարունակում է եւ շարունակելու է աշխատանքը` օպերատիվ  եւ անաչառ արձագանքելով իրադարձություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ