20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կարձագանքի՞ Լեւոն ՏԵր-Պետրոսյանը. Հայկական ժամանակ

ՀՀՇ արտահերթ համագումարում ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ, 2008-ի համաժողովրդական շարժման լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օրակարգում մեկ հարց է`”ՀԱԿ” կուսակցությանը միանալ թե ոչ:Սակայն, ըստ թերթի ՀՀՇ ընդունած որոշումը խիստ կանխատեսելի է:

 Հետաքրքիրն այն է, թե արդյոք Տեր-Պետրոսյանը իր ելույթում կարձագանքի Ազատության հրապարակում սկսված նոր շարժմանը, որը կրկին հետընտրական բնույթ ունի եւ որի նպատակը կրկին նախագահական ընտրությունների իրական արդյունքների արձանագրումն է. երկրում օրինական, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հաստատումը:

Թերթը հիշեցնում է, որ 2008-ի շարժման ողջ ընթացքում հասարակության տարբեր շերտերի կասկածները փարատելու համար, հնչում էր հավաստիացում, որ դա անձերի համար տրավող պայքար չէ, եւ հարթակում կանգնած լիդերը գործիք է արդարությունն ու օրինականությունը վերականգնելու ճանապարհին: 2013-ի Ազատության հրապարակի խնդիրը նույն է, փոխվել են միայն անձերը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ