15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից. ԵԱՀԿ ԽՎ դիտորդներ

Փետրվարի 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից. այսoր հայտարարությամբ եզրակացրեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:

Համաձայն դիտորդների` քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարեւոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:

“Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից”, – հայտարարեց Տոնինո Պիցուլան` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը:

“Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարեւոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր եւ ոգեշնչող ժողովրդավարություն”:

Ըստ դիտորդների` ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ եւ լավ կազմակերպված: Դիտորդներն ասացին, որ ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարեւոր միջոցառումներ, նաեւ` քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով:

Այդուհանդերձ, առաքելությունը նկատել է, որ, մասնավորապես տեղական մակարդակով, հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների եւ պետական կառույցների տարանջատումը: Սա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում եւ ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին եւ քարոզարշավի միջոցառումներին:

Լրատվական ծածկույթը թույլ տվեց ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն դիտորդները նշեցին, որ մի քանի ազդեցիկ կուսակցությունների’ թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի եւ վստահության պակասի:

Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատեցին, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր:

Հայաստանյան իշխանությունների հրավերով` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում սահմանափակ դիտորդական առաքելություն է նշանակել: 1995 թվականից ի վեր սա Վեհաժողովի նշանակած ութերորդ դիտորդական առաքելությունն էր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ