15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջ շարժվելու համար մի քանի քայլ է հարկավոր. Նիկոլ

Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Ժողովուրդը նրան “Նիկոլ, Նիկոլ” բացականչություններով ընդունեց, ինչին նա արձագանքեց, թե Րաֆֆին արդեն ասել է, որ անուններ չենք վանկարկում: Փաշինյանն ասաց, որ այս օրերին ՀՀ քաղաքացուն մի հարց է հուզում, թե ինչ է կատարվում Հայաստանում:

“Փետրվարի 18-ի ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ, որի առանձնահատկությունը բխում է ընտրություններին նախորդած շրջանից: Նրա խոսքով` քաղաքական մի շարք ուժեր հրաժարվեցին կամ խուսափեցին ընտրություններին մասնակցել: Շատերը կարծում էին, որ ընտրություններից հետո Հայաստանում միաբեւեռ համակարգ է ստեղծվելու, բայց այդպես չեղավ:

Ըստ Փաշինյանի` “մի բեւեռում 2008-ին իշխանությունը բռնազավթած վարչակարգն է Սերժ  Սարգսյանի գլխավորությամբ, մյուսում ժողովուրդն է` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ”: Նրա խոսքով` փետրվարի 18-ին ժողովուրդն ինքնակազմակերպվեց որպես քաղաքացիական պայքարի 2-րդ եւ հիմանական բեւեռ:

Մյուս հարցը, ըստ Փաշինյանի, թե ինչ հարաբերակցություն կա այդ ուժերի միջեւ: Փաշինյանի խոսքով` ԿԸՀ-ն պետք  է նախնական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանին  հռչակեր նախագահ, բայց ժողովրդին դեռ չի հաջողվել դե յուրե դա ապահովել:

Ըստ Փաշինյանի` ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու համար մի քանի քայլ է հարկավոր: Առաջինը` կողմերից մեկը, ով հախուռն գործողություններ կանի, տանուլ կտա: Փաշինյանը հայտարարեց մինիմում ծրագիրը` չպարտվել:

Սա բացառելու համար Փաշինյանի խոսքով` “չպետք  է հնարավորություն  տալ հրոսակախմբերին ձեռնարկել ուժային գործողություններ: 2-րդ` չգնալ որեւէ պայմանավորվածության ` ապօրինի, հանցագործ իշխանության հետ, չճանաչել Սերժ Սարգսյանի իշխանությունը”:

Փաշինյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած հրապարակը պետք է ծայրահեղ բաց ու թափանցիկ գործի, ինչում ինքը չի կասկածում: Նա կոչ արեց` այնպես անել, որ Սերժ Սարգսյանը ոչ մի հանգիստ գիշեր չանցկացնի:

“Յուրաքանչյուր հաջորդ օրը նրա համար պետք է լինի անկանխատեսելի:  Մենք` ՀՀ քաղաքացիներս, մերժել ենք Սերժ Սարգսյանին: Րաֆֆին նախագահ է ընտրվել ժողովրդի որոշմամբ, իսկ քաղաքական ուժերն ունեն մեկ անելիք` ընդունել ժողովրդի որոշումը”: Փաշինյանը շեշետեց. “Ազատության հրապարակը պետք  է բացառի ցանկացած բռնություն:

Բայց մեր կամքն ամեն օր պետք  է ծանրանա, ճզմի Սերժ Սարգսյանի վարչախմբին: Այս պրոցեսը պետք  է մտնի քաղաքից քաղաք, գյուղից գյուղ` խաղաղ, անարյուն հեռացում պարտադրելով: Նա չպետք  է ունենա Հայաստանում կառավարելու որեւէ բան, բացի իր հաղթանակից”,-հայտարարեց :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ