Վանաձորի քաղաքապետի հեռանալու հարցը վճռված է. Հրապարակ
«Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է, Սամվել Վանցիկիչին չի հաջողվել այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին և առաջադրվել, թեև Վանաձորում տարածել են, թե Դարբինյանն ինքը չի ցանկանում առաջադրվել։ ՀՀԿ-ի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի Լոռվա փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հովանավորյալն է։ Քաղաքապետի հավակնություններ ունեն նաև մարզպետարանի սոցիալական բաժնի պետը, ջրմուղի […]





































