30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Աստված գործարարի տաղանդ է տվել. Առավոտ

Երբ կոռուպցիայի թեմայով խոսում եմ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նա, փոքր-ինչ նեղվելով, հարցնում է. «Կարո՞ղ է, դու կարծում ես, որ ես կաշառք եմ վերցնում»։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ մակարդակի չինովնիկները կաշառք չեն վերցնում։ Նրանց մի մասը, ճիշտ է, հավաքում են ստորադասների հավաքած կաշառքները։ Օրինակ՝ մաքսակետերի աշխատակիցները կաշառք են վերցնում բոլոր «անտեր» մարդկանցից։ Առանց […]

«Քֆուր դրեց» . Հրապարակ

«ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ, նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանին դուր չեկան կոռուպցիայի եւ իր ունեցվածքի վերաբերյալ մեր հարցերը, ու նա որոշեց «քֆուր դնել» իրեն նման հարցեր տալու առիթով։ Մինչդեռ մեր հարցերը բացառապես վերաբերում էին նրա հայտարարագրած եւ մամուլով հրապարակված ունեցվածքին։ Մեր տեղեկություններով՝ նրան են պատկանում «Հայպետնախագծի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հայրենի Եղվարդում […]

Ազատագրել պատմական հայրենիքը և կախել հարուստներին ու իշխանավորներին. Առավոտ

Սովորաբար պոպուլիզմ բառն օգտագործվում է բացասական երանգավորումներով։ Անձամբ ինձ էլ առանձնապես դուր չի գալիս լայն ժողովրդական զանգվածներին դուր գալու համար կոկորդ պատռելն ու բոցաշունչ ճառեր արտասանելը։ Ես չեմ հավանում դա նաև այն պատճառով, որ սովորաբար, երբ ընդդիմադիր կոկորդ պատոողները հայտնվում են իշխանական ճամբարում, նրանք դառնում են պոպուլիզմի առաջին խարազանողը։ Բայց այն, որ Հայաստանում խոսվում է […]

Սերժ Սարգսյանը մարել է կամանդույուշչիի պարտքերը. Ժողովուրդ

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին լուրը նախօրեին լրատվական դաշտի մի մասում սկսեց մեծ հանդիսավորությամբ շրջանառվել: Սակայն ամենակարեւոր հարցը, որը, թերեւս, բոլորին հետաքրքրում է, այն է՝ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյոք նշանակում է, որ տարիներ առաջ այստեղ կուտակած նրա պարտքերը մարվել են: «Ժողովուրդե-ի տեղեկություններով՝ Բաբայանի պարտքերը, որոնց մի մասը նաեւ բանկերին […]

Հրապարակից ոստիկաներն ուղարկում են հոգեբուժարան. Առավոտ

Հանրապետության հրապարակի շատրվանների դատարկ ջրավազանում բողոքի ակցիաները ոստիկանների կողմից ընկալվում են ոչ նորմալ, արդեն 2-րդ դեպքն է, երբ ավազանում ակցիա անողին ոստիկանները որակում են որպես հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող։ Երեկ էլ չգործող շատրվանների ավազանում խաղաղ բողոքի ակցիա անող ակտիվիստ Աննա Շահնազարյանին, որը հայտնի է որպես «Թեղուտի պաշտպանությունե նախաձեռնության անդամ, ոստիկանները փորփում էին հոգեբուժարան ուղարկել։ […]

Առողջապահության նախարարը՝ պաշտոնը թողնելուց հետո. Իրատես դե ֆակտո

-Պարոն Մուրադյան« հետաքրքիր է` Դուք հոգևո՞ր մարդ եք, բժիշկները, բացի Հիպոկրատից, այլ մեկի հավատո՞ւմ են: -Ի՞նչ է նշանակում ՙհոգևոր մարդ: -Դե, հավատացյալ, աղոթող, կարդացող, որոնող, դուռը թակող և այդպես շարունակ: -Կարծում եմ` դա խիստ անձնական հարց է` ամեն մարդ իր համար է հավատում, իր ներքին սենյակում« և պետք չէ այդ մասին առանձնապես բարձրաձայնել: -Չեմ կարծում, որ չհասկացաք հարցի ներքին իմաստը: -Իհարկե, […]

Հայաստանում անօդաչու սարքեր կարտադրվեն. Ժողովուրդ

Հայ մասնագետները, որոնք քառօրյա պատերազմի արդյունքում լծվել են անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծելու գործին, լուրջ առաջընթաց են արձանագրել։ Ենթադրվում է, որ առաջիկայում նման սարքերն արդեն կարտադրվեն, և կսկսվեն դրանց պրակտիկ փորձարկումները։ Այս հանգամանքը կարևոր է, քանի որ քառօրյա պատերազմի արդյունքում ապացուցվեց, որ մեր զինուժի միակ խնդիրը թշնամու կողմից անօդաչու սարքեր կիրառելու փաստն է։ Անօդաչու թռչող […]

Սամվել Բաբայանը կհայտարարի. Հրապարակ

Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել քաղաքական նպատակներով և չի մտնելու Վարդան Օսկանյանի կուսակցություն։ «Ինքն իր բնույթով ապաքաղաքական անձնավորություն է, եկել է Հայաստան՝ մնալու մտայնությամբ և այս երկու օրը հանդես կգա հարցազրույցով, իհարկե, ոչ պրոիշխանական կայքերից մեկում, և կմեկնաբանի թե այցի նպատակը, թե իր ծրագրերը»,– ասաց Կամանդույուշչիին մոտ կանգնած մեր աղբյուրը, ըստ որի ՝ Սամվել Բաբայանն […]

Բենզինի հնարամիտ գողերը. Հրապարակ

Վերջերս ակամա ականատես եղանք երկու զինվորականների խոսակցության, որոնք ուշագրավ բացահայտում Էին անում բանակում բենզինի յուրացումների հետ կապված։ Ըստ այդմ, ՊՆ-ի համապատասխան պահեստում, որտեղ պահվում է բենզինը, ժամանակ առ ժամանակ ստուգումներ են իրականացվել, որպեսզի պակասորդ չլինի։ Բենզինը, որը պահվել է համապատասխան ցիստեռններում, յուրացվել է որոշ պատասխանատու անձանց թեթեւ ձեռքով։ Բայց այս դեպքում յուրացնողները բավականին հնարամիտ եղանակ […]

Ռոբերտ Քոչարյանը խնդիր է դրել. Իրատես դե ֆակտո

Վերջերս տեղեկություն տարածվեց, թե Հայաստան է վերադառնում ԼՂՀ պաշտպանության առաջին նախարար Սամվել Բաբայանը: Երեկ արդեն որոշ կայքեր հաստատեցին այդ լուրը: Մինչ ոմանք նրա վերադարձը կապում էին ապրիլյան ռազմական գործողությունների հետ, պարզվեց, որ իրականում Հայաստան նրա վերադարձը զուտ քաղաքական շարժառիթ ունի: Մեր տեղեկություններով, Բաբայանը համալրելու է «Համախմբում» կուսակցության շարքերը: Հիշեցնենք, որ նա 2005-ին հիմնեց «Դաշինք» կուսակցությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի