30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մի հոգի չի, որ մեղավոր է. զինվորի հոր շոկային բացահայտումները. Առավոտ

Իջեւանի զորամասում ապրիլի 25-ին հրազենային մահացու վիրավորումից մահացած շարքային Հովհաննես Պետրոսյանի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը մի գրամ չի կասկածում, որ իր տղային սպանել են, եւ դա ինքնասպանություն չի եղել: Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ […]

Ալիեւն ունի նրանցից մեկի աջակցությունը. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը այդ երկրի Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը և Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքը: Այդ փաստը նշանակում է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը շոշափել է Ռուսաստանի համար բավական կարևոր խնդիրներ, որոնք արժանացել են Անվտանգության խորհրդի նիստում քննարկելու անհրաժեշտության: Սա նաև հասկանալի է, որովհետև խոսքը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի […]

Գլոբալ փոփոխությունների շրջանակում նոր պաշտոնանկություն. Հայկական Ժամանակ

Իշխանությունների կողմից իրականացվելիք գլոբալ փոփոխությանների շրջանակներում քաղաքական կուլիսներում քննարկվում է նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը։ Իհարկե, պաշտոնանկությունների այդ գործընթացը առաջիկա օրերին չի լինի, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխանություններն այդպիսով ցանկանում են պետական գրեթե բոլոր համակարգերում սերնդափոխություն անել։ Այդպիսով, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն Աղվան […]

Ինչու ենք տվել այդ դիրքերը. Հայկական Ժամանակ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը «Հայկական ժամանակիե հետ զրույցում հայտարարել է, որ արցախյան քառօրյա պատերազմում մեր կորցրած դիրքերը հիմնականում չպահվող դիրքեր են եղել։ Բայց ինչո՞ւ չենք պահել՝ մեր հարցին ԶՈՒ շտաբի պետի տեղակալը պատասխանել է. «Դրանք զինվորական առումով էն նշանակությունը չեն ունեցել, որ էնտեղ մենք դիրքը պահենք։ Մենք պահել ենք […]

Միայն թե Սերժ Սարգսյանը ների. Ժողովուրդ

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու համար ուղիներ է փնտրում: Ըստ լուրերի՝ նա պատրաստ է լուրջ միջոցներ` մինչեւ անգամ 100 մլն դոլարի չափով գումար ներդնել, միայն թե Սերժ Սարգսյանն իրեն ների եւ ուժային կառույցներից որեւէ մեկում նոր պաշտոն վստահի: Սակայն իշխանական վերնախավի աչքերում իր դիրքերը վերականգնելու […]

Մետաղի կտոր. Ժողովուրդ

Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ ուսումնական նռնակը` չափերով, քաշով եւ տեսքով իրական նռնակի նման է, բայց մետաղի կտոր է: Այն նետելու համար ձերբակալվեց Երեւանի բնակիչ, Ավանի հոգեբուժարանում հաշվառված Հովհաննես Մուրադյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել […]

Թողեք Սասունցի Դավիթ սարքելը. Առավոտ

Օրերս սկսվեց շրջանառվել, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մի աննախադեպ հերոսական բայլ է արեք ապրիլի 2-ին մեկ գիշերում փոխել է տվել Մարտակերտում բոլոր կրակակետերի ու հրանոթների դիրքերը` դրանք Արցախից վերադարձած մայոր Արկադի Մանգասարյանն էլ պատմում էր, որ եթե Վիտալի Բալասան|անը չլիներ՝ թուրքը հիմա Ստեփանակերտում նստած կլիներ. «Ինքը հրաման տվեց գնդի հրամանատարին, ասեց՝ ե՛ս եմ վերցնում լրիվ ինձ […]

Փակվել են բոլոր արտոնյալ կալանավորների «վոլչոկները». Ժամանակ

Սույն թվականի մայիսի 6-ին Սերոբ Հարությունյանի «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում նշանակվելուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Վերջինս աշխատակիցներին հորդորել է մոռանալ նախկին իրավիճակը։ Բանտում նոր խստացումները հարուցել են կալանավորների դժգոհությունը։ Փակվել են բոլոր արտոնյալ կալանավորների «վոլչոկները»։ Մի քանի օրվա մեջ անցկացված խուզարկություններից հետո խցերից առգրավվել են օրենքով արգելված բոլոր իրերը։ Այսպես շարունակվելու դեպքում կալանավայրում կարող […]

Միջուկային սկանդալ ՀՀ քաղաքացիների շուրջ. Հայկական Ժամանակ

Ապրիլի 18-ին Վրաստանում ուրան վաճաոելու փորձի համար ձերբւսկալվել է ՀՀԿ-ական պւստգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը։ Նրանից բացի ձերբակալվել են Հայաստանի երկու եւ Վրաստանի երեք քաղաքացիներ։ Հայաստւսնի եւ Վրաստանի քաղաքացիների ձերբակալության մասին նույն օրը հաղորդագրաթյուն տարածեց Վրաստանի Պետական անվտանգության ծաոայությունը. սակայն առանց անունները հրապարակելու ՊԱԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Սավլե Մոթիաշվիլին հայտնել է որ միջուկային նյութերի տնօրինական իրացման փորձի համար ձերբակալածները ցանկացել են […]

Գագիկ Ծառուկյանը կտրում է Սամվել Ալեքսանյանի հացը. Հայկական Ժամանակ

«Վերջին օրերին լուրեր են տարածվում, թե Հայաստանում հայտնվել է շաքարավազ, որը կապ չունի Սամվել Ալեքսանյանի հետ եւ ներկրվում է այլ գործարարի կողմից։ Այս մասին հայտարարում են խանութպանները իրենց հաճախորդներին։ Ընդ որում, խանութպանների ասելով այդ շաքարավազը ներկրում է Գագիկ Ծառուկյանը։ Չնայած այդ լուրերը անհավանական են, բայց այնքան համառ են տարածվում, որ դիմեցինք Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի