30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ-ն, «թագավոր ախպեր» Ծառուկյանը, Նիկոլ Փաշինյանը. Հրապարակ

Սպասվող ընտրություններին ընդառաջ` հայտնի ծառայությունները «հաշվել» են կուսակցությունների ռեյտինգը: Չնայած տոտալ «զզվանքին», այնուհանդերձ, առաջին տեղում ՀՀԿ-ն է: Որքան էլ պարադոքսալ, 2-րդ տեղում է ԲՀԿ-ն, քանի որ ժողովուրդն իներցիայով այն ասոցացնում է «թագավոր ախպեր» Ծառուկյանի հետ: 3-րդ տեղում Նիկոլ Փաշինյանն է՝ անհատապես, ոչ իր «Քաղաքացիական պայմանագրով»: 4-րդ տեղում ՀՅԴ-ն է, ինչը զարմացրել է հատուկ ծառայություններին, որոնք […]

Էյֆորիայից հետո. 168 Ժամ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջացած էյֆորիան կամաց-կամաց իր տեղը զիջում է հանրային հիասթափությանը: Այդ էյֆորիայի հիմքում հասարակական համախմբվածությունն էր, Լեռնային Ղարաբաղը, Ղարաբաղով` նաև Հայաստանը պաշտպանելու մղումը, այդ մղման արդյունքում՝ սահմանին կանգնած զինվորների իսկական հերոսությունները: Ինչպես այդ օրերին ասում էին գրեթե բոլորը, այդ էյֆորիան, էներգիան բացառիկ շանս էր բոլորի, բայց առաջին հերթին՝ իշխանության համար` նախկին արատավոր […]

Հայ կորեյկոները օֆշորի ձեւերը գտել են. 168 Ժամ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից օրերս հրապարակված տվյալների բազայում կարելի է գտնել գտնել 37 անձի անուն (տնօրեններ, բաժնետերեր, շահառուներ), որոնցից 4-ը կրկնվում են։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Լատվիայի օֆշորային ներկայությունը ICIJ-ի բազայում 80 անգամ գերազանցում է Հայաստանին (2941 սուբյեկտ, 162 անձ)։ Ճիշտ է, Լատվիայի ՀՆԱ-ն մոտ 3 անգամ ավելի մեծ է Հայաստանի ՀՆԱ-ից, […]

Պակասում է Ռոբերտ Քոչարյանը. Ժամանակ

Հայաստան է վերադարձել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, «Դաշինքե կուսակցության նախկին նախագահ Սամվել Բաբայանը, որը շատ երկար ժամանակ բացակայում էր Հայաստանից, ընդ որում՝ ըստ մամուլի հրապարակումների, բացակայում էր տարբեր ֆինանսական խնդիրների մեջ ներգրավված լինելով: Նույնիսկ տեղեկություններ էին եղել, որ Բաբայանը գրավադրել է իր նախկին կուսակցական գործընկեր Ալբերտ Բազեյանի գույքը: Եվ ահա Սամվել Բաբայանը, ըստ մամուլի, վերադարձել […]

Ինչու է Սամվել Բաբայանը վերադարձել. Ժողովուրդ

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան։ Ըստ լուրերի՝ նա ներկայումս գտնվում Է Երևանում և փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ղարաբաղյան պատերազմի հերոսներից Է, ում կյանքը խաղաղ պայմաններում, մեղմ ասած, այդքան Էլ չստացվեց։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու […]

Քոչարյանը տանուլ է տվել. Իրավունք

Քառօրյա պատերազմը ոչ միայն ի ցույց դրեց մեր բանակի բարձր մարտունակությունը եւ առաջացրեց հանրային վերելք եւ համախմբում, այլեւ զգալի ազդեցություն թողեց ներքաղաքական դաշտի վրա։ Խոսքը ոչ թե ուղղակի, այլ անուղղակի ազդեցության մասին է տարբեր քաղաքական ուժերի վարկանիշերի վրա, որը էականորեն պայմանավորված է այդ ուժերի վարքագծով պատերազմի օրերին եւ հետագա շրջանում։ Գյումրեցին լավ խոսք ունի՝ ինչքան էլ դավեն սատկի, կաշին […]

Ինչո՞ւ են սեւեռվել Արմենչիկի վրա. Առավոտ

Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով: Պարզ է` եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման եւ մտահորիզոնի շրջանակներում` անճաշակ եւ ցուցադրական: Բայց ես մի քիչ զարմանում եմ, թե ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սեւեռվել այդ երիտասարդի վրա. արել է այնպես, ինչպես զգացել է. գուցե […]

Այսպես շարունակել չի կարելի. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը – ՊարոՆ Ջհանգիրյան, ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՍԵրժ Սարգսյան հանդիպումը, եւ դրանից հեստ այս՝ կարծեք թե կոնսոլիդացիան: – Բոլոր տարաձայնությունները մնում են, բւսյց մենք չէինք լինի մենք, եթե արտաքին վտանգի պայմաններում մի կողմ չդնեինք ներքին տարաձայնությունները, հակասությունները եւ չմիանայինք իշխանությանը արտաքին ագրեսիայի հետմղման գործում։ […]

Մեծ փողեր. Հայկական Ժամանակ

Խոշոր բիզնեսի մի քանի ներկայացուցիչ թերթի հետ մասնավոր զրույցում հաստատել են լուրը, որ ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին։ Թե ինչպիսի ծավալների մասին է խոսքը, թերթին ճշտել չի հաջողվել, սակայն զրուցակիցների գնահատմամբ՝ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին է»։ Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է։ Սակայն սա չի […]

Ոչ մեկն իրենց չի առաջարկել բերել, շարք կանգնեցնել զինվորներին. Հայկական Ժամանակ

Հայաստանյան հանրությունը այսօր հերթական անգամ ցնցում ապրեց: Համացանցում տարածված մի տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Արմենչիկ բեմական անունով հայտնի երգիչ Արմեն Գոնդարչյանը զորամասերից մեկում տոպրակներ բաժանում զինծառայողներին, որոնք շարք կազմած հերթով մոտենում են ու երգչից ստանում իրենց բաժին «նվերը»: Շատերը զայրացան, վրդովվեցին, թե ով է նրան իրավունք տվել այդպես նվաստացնել զինվորին, ոմանք մեղադրանքի սլաքներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի