Քոչարյանը տանուլ է տվել. Իրավունք
Քառօրյա պատերազմը ոչ միայն ի ցույց դրեց մեր բանակի բարձր մարտունակությունը եւ առաջացրեց հանրային վերելք եւ համախմբում, այլեւ զգալի ազդեցություն թողեց ներքաղաքական դաշտի վրա։ Խոսքը ոչ թե ուղղակի,
այլ անուղղակի ազդեցության մասին է տարբեր քաղաքական ուժերի վարկանիշերի վրա, որը էականորեն պայմանավորված է այդ ուժերի վարքագծով պատերազմի օրերին եւ հետագա շրջանում։
Գյումրեցին լավ խոսք ունի՝ ինչքան էլ դավեն սատկի, կաշին էլի մե իշու բեռ է։ Այդ խոսքը ուղղակիորեն վերաբերում է
Հայաստանի ամենապրագմատիկ, ցինիկ, խորամանկ քաղաքական գործիչներից մեկին` Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Թեեւ «ավազակւսպետության կազմաքանդման» գործում մշտական ձախողումները եւ սահմանադրական հանրաքվեի
նախապատրաստման ընթացքում ՀԱԿ-ի չափազանց ագրեսիվ, տեղ-տեղ նաեւ հիստերիկ պահվածքը գրեթե զրոյացրել էին այդ կուսակցության վարկանիշը, ու 2017-ին Աժ ընտրությունների 5 տոկոսանոց շեմը ապագա հաղթահարողների ցուցակից գրեթե բոլորը հանել էին ՀԱԿ-ին, սակայն քառօրյա պատերազմի օրերին ՀՀ առաջին նախագահը կարողացավ արագ կողմնորոշվել եւ սրընթւսցորեն ձեռք բերել վարկանիշ։ Խոսքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին է եւ այդ հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքի եւ դիրքորոշման։ Պատերազմական պայմաններում իշ–
խանության հետ տարաձայնությունները մի կողմ դնելը, բնականաբար, դրական է անդրադառնում ցանկացած ընդդիմադիր ուժի վարկանիշի վրա։ Ավելին, այդ առաջին հաջող քայլին հաջորդեց երկրորդը։ Թեեւ իր նախագահության օրոք Լեւոն Ակոպիչը Արցախ ոտք չէր դրել, սակայն այժմ, մի կողմ դնելով նաեւ ոչ այնքան բարվոք առողջության հանգամանքը, ծեր աղվեսը գերադասելի համարեց մեկնել Ստեփանակերտ եւ հանդիպել Բակո Սահակյանի հետ։
Ճիշտ է, նա ԼՂՀ ճանաչման նախաձեռնության՝ կառավարությունում քննարկվելու վերաբերյալ հանդես եկավ այնպիսի հայտարարությամբ, որը արդարացի քննադատությունների տեղիք տվեց եւ միանգամից դարձավ ադրբեջանական քարոզչամեքենայի ցիտելու առարկա, սակայն հայտարարության տեքստը կազմվել է շատ ճշգրիտ հաշվարկով։ Անշուշտ, այդ տեքստի ուշադիր վերլուծաթյունը բերում է այն եզրահանգման, որ տեքստը կարելի է համարել դավաճանական, սակայն ՀՀ առաջին նախագահը խուսափել է ուղղակի պացիֆիստական եւ պարտվողական ձեւակերպումներից ու նաեւ հավելել է մտորումներ դիվանագիտական աշխատանքի մի կարեւոր, մինչ այժմ թերի մնացած ուղղության մասին։
Այնպես որ, ծեր աղվեսը իր համար տեղ թողել է, որպեսզի հարկ եղած դեպքում իր շրջապատը այդ հայտարարությունը ներկայացնի որպես իշխանության «խոհեմ եւ զգացմունքայնությունից զերծ» դիրքորոշմանը սատարելու մոտեցում։ Դրանով ԼՏՊ-ն միանգամից երկու նապաստակ խփեց՝ մի կողմից դրական տպավորություն է ստեղծում պատերազմական իրավիճակում գործող իշխանությանը սատարելը, մյուս կողմմից՝ կատարվում է իշխանության դիրքորոշման նույնացումը ԼՏՊ-ի վաղուցվա պատկերացումներին Արցախյան հարցի վերաբերյալ, ինչը իշխանությունից վանելու է Ադրբեջանի դեմ արմատական քայլերի կողմնակիցներին։
Անշուշտ, եթե ՀՀ երկրորդ նախագահը շտապեր պատերազմի օրերին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաեւ մեկներ առաջնագիծ իր որդիների հետ միասին, նա կունենար վարկանիշի թռիչք: Սակայն կամ բնավորության ծայրահեղ քինախնդրությունը, կամ լավ խորհրդատուների բացակայությունը, կամ երկուսը միասին նրան մղեցին գրասենյակի միջոցով տեղեկացնել, որ անհրաժեշտություն չի տեսնում` գործող նախագահի հետ հանսիպելու: Դա անմիջապես ստեղծեց նեղացկոտության եւ գոռոզամտության տպավորություն, ինչը, բնականաբար հանրությունը չէր կարող լավ ընդունել:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: