30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչ է իրականում տեղի ունեցել Վիեննայում. 168 Ժամ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահ երկրների արտգործնախարարների, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Վիեննայում կայացել են մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Եվ միայն ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, թեև ի սկզբանե քննարկվում էր երկու երկրների նախագահների […]

Վարչապետը սկսում է. Հայկական Ժամանակ

Կառավարությունում քննարկվում է գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը կրճատելու հարցը, որտեղ գումարները շատ են, և «ներկայացուցչական» ու «այլ» ծախսերի նման հայտնի չէ, թե դրանք ինչի վրա են ծախսում։ Մեզ հայտնի դարձավ, որ այս շրջանակում խնդրահարույց է հատկապես ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը, որտեղ վերջին տարիներին ուղղվում է նաև ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների տուգանքներից գոյացողի գումարը ավելի քան 10 միլիարդ դրամ։ Բայց այս […]

Տհաճ պատմություն պատգամավորի զինվորներին խոստացած քնապարկերի շուրջ. Իրատես de facto

Օրերս մի տհաճ պատմություն ներկայացրին պատգամավորներից մեկի մասին, ով ռազմական գործողություններից հետո գնացել է շփման գիծ։ Սահմանում կանգնած որոշ զինվորներ քնապարկ չեն ունեցել, նա էլ խոստացել է Երևան հասնելով անմիջապես մի փոքր «խմբաքանակ» ուղարկել։ Անցնում է մի շաբաթ, զանգահարում են հիշյալ պատգամավորին ու տեղեկացնում, որ Ղարաբաղ գնացող խումբ կա, և դիրքերից ասել են, որ ինքը […]

Բաքվում անհանգիստ են. Ժողովուրդ

Հատկապես ապրիլյան սրացումներից հետո, երբ հայկական կողմից ասիմետրիկ հարվածներ հասցնելու, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարը կամ Բաքու-Ջեյհան նավթատարը խոցելու հնարավորության մասին հայտարարություններ հնչեցին, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի տարածքից Վրաստանով և Թուրքիայով անցնող նավթագազային հաղորդակցուղիների անվտանգության հարցը դարձրեցին օրակարգային քննարկման առարկա։ Նախօրեին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված չորրորդ գագաթնաժողովի ընթացքում, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները […]

Արմատական պաշտոնանկություններ. Իրատես de facto

Ասում են, թե գործադիր մարմինն իր խոստացած երեք շաբաթների ընթացքում եթե չկարողանա կատարել այն քայլերը, որոնց մասին խոսեց կառավարության ղեկավարը, ապա սպասվում են արմատական փոփոխություններ՝ պաշտոնանկությունների տեսքով։ Ընդ որում, այս պահին բոլորն են համոզված, որ գործադիրին առանձնապես չի հաջողվելու անել այն, ինչ խոստացավ, և որ էն գլխից Դավիթ Հարությունյանի գրած «տրանսֆորմացիոն» փոփոխությունների մասին ելույթը դատապարտված […]

Ուրիխանյանն ու Անին ցուցմունք են տվել. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը մայիսի 3-ից անազատության մեջ են և մեղադրվում են ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ: Տիգրան Ուրիխանյանը և analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել: Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ շորթման դեպք տեղի […]

23 ամյա երիտասարդը մեղադրվում է 56 ամյա կնոջ բռնաբարության և սպանության համար. Ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1993թ. ծնված երիտասարդին՝ 1960թ. ծնված կնոջ սպանության համար։ 2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը, և պարզվել է, որ այրվել է […]

Ուշագրավ մանրամասներ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծից . Ժողովուրդ

«Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծի գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գորիսի բաժնի նախկին պետ Գևորգ Ազիզյանի և նրա տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև առերեսում է եղել։ Մեզ հասած տեղեկություններով՝ օրեր առաջ հատուկ քննչական ծառայությունում առերեսում է եղել Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի և նրա նախկին տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև։ Գրել […]

Շփման գծի մասով Ֆրանսիայի կարևոր առաջարկը. ՀԺ

«Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։ Ըստ նույն աղբյուրների, Ֆրանսիան առաջարկել է նաեւ շփման գիծ համապատասխան մասնագետներ ուղարկել, որոնք ինչ-որ առումով խաղաղապահների դեր կարող են ունենալ։ Բայց զուգահեռ քննարկման առարկա է դառնում, որ այդ մասնագետները լինեն համանախագահող […]

Ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը մեկնել Մոսկվա. Հրապարակ

«Արթուր Բաղդասարյանը կրկին մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր տեղի է ունենալու դեռևս մարտի վերջին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման արարողությունը։ Ըստ լուրերի, գրասենյակը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու և զբաղեցնելու է բավականին մեծ՝ շուրջ 500 քառակուսի մետր տարածք։ Մեր տեղեկություններով, գրասենյակի բացմանը մասնակցելու են Կրեմլին մոտ կանգնած մի շարք հասարակական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի