12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուրիխանյանն ու Անին ցուցմունք են տվել. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը մայիսի 3-ից անազատության մեջ են և մեղադրվում են ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ:

Տիգրան Ուրիխանյանը և analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել:

Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ շորթման դեպք տեղի չի ունեցել, այլ իր և պատգամավորի միջև գործընկերային հարաբերություններ են եղել, որի շրջանակներում էլ նա իրեն 300 հազար դրամ է վճարել:

Փոխարենը Ուրիխանյանը պնդել է այն ամենը, ինչ նա նշած է եղել իր հաղորդման մեջ, այն է, որ Անի Հովհաննիսյանն իրենից գումար է պահանջել, որպեսզի իրենք վարկաբեկող նյութեր չհրապարակեն: Քանի որ պատգամավորի և կայքի տնօրենի ցուցմունքները իրար հակասում են, ուստի վաղ թե ուշ իրավապահները ստիպված են լինելու կազմակերպել նրանց առերեսումը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի ասյ համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ