18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Շփման գծի մասով Ֆրանսիայի կարևոր առաջարկը. ՀԺ

«Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։

Ըստ նույն աղբյուրների, Ֆրանսիան առաջարկել է նաեւ շփման գիծ համապատասխան մասնագետներ ուղարկել, որոնք ինչ-որ առումով խաղաղապահների դեր կարող են ունենալ։ Բայց զուգահեռ քննարկման առարկա է դառնում, որ այդ մասնագետները լինեն համանախագահող երեք երկրներից։

Ի դեպ, շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը երեկ քննարկվել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի Սենատի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։ Վիեննայամ սպասվող Սարգսյան-Ալիեւ հանդիպման առանցքային հարցերից մեկը հենց սա է լինելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ