21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուշագրավ մանրամասներ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծից . Ժողովուրդ

«Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծի գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գորիսի բաժնի նախկին պետ Գևորգ Ազիզյանի և նրա տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև առերեսում է եղել։

Մեզ հասած տեղեկություններով՝ օրեր առաջ հատուկ քննչական ծառայությունում առերեսում է եղել Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի և նրա նախկին տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև։ Գրել էինք, որ ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը բաժնում՝ հաշվի չառնելով որ Արթուր Գևորգյանը իր տեղակալի եղբայրն է, ծեծել և հայհոյել էր նրան։ Եվ ահա, ըստ էության, աշխատանքից   ազատված  տեղակալը ասել է իրավապահներին, որ իր ներկայությամբ ևս իր եղբորը ծեծել են, ինչի հետ առերեսման ժամանակ, բնականաբար, համաձայն չի եղել ոստիկանապետ Ազիզյանը։ Ասել է, թե ոստիկանապետի և նրա տեղակալի հայտարարությունները հակասել են միմյանց։

Այսքանով առերեսումների շարքը չի ավարտվում։ Պարզեցինք, որ ծեծի մասնակից Արթուր Գևորգյանի և ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի միջև ևս առերեսում է եղել, որի ժամանակ Արթուր Գևորգյանն ասել է. «Ինքը ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապե՛ր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս, արա՛, ու տփոց։ Ես չեմ ճանաչել ոստիկանապետին, Եթե ճանաչեի, նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց կանգնած է իմ եղբայրը։ Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել»։ Արթուր Գևորգյանի այս պնդումներին ի պատասխան՝ ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն ասել է, թե նման բան չի եղել։

Հավելենք, որ միջադեպի մյուս ականատեսների   և   մասնակիցների   միջև   ևս առերեսումներ են եղել, նրանց մի մասն ասում է, թե չի հիշում ինչպես է դեպքը եղել,   կամ   էլ   հավաստիացնում   է,   որ իրենք ոչինչ չեն տեսել։ Ոստիկանության աշխատակիցները ևս կցկտուր բաներ են հայտնում   իրավապահներին,   քանի   որ Գորիսում  լուրեր   են   շրջանառվոմ Գևորգ Ազիզյանը հետ է վերադառնալու իր    պաշտոնին,    ինչը,    բնականաբար կաշկանդում է աշխատակիցներին իրականությունը պատմելու հարցում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ