30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը պատրաստվում է. Հրապարակ

«Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱՕԿ-ն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում են Ռիո Դե ժանեյրոյում օգոստոսի 5-21-ը տեղի ունենալիք օլիմպիական խաղերին, որը ոչ միայն առաջինն է օլիմպիական խաղերի պատմության մեջ, որ կազմակերպվում է Հարավային Ամերիկայում, այլեւ առաջինն է, որին Կոլյայիչը մասնակցում է այլևս ոչ որպես քաղաքական լիդեր, ուստի անում է ամեն ինչ, որ անպայման ոսկե մեդալ բերի կառնավալների քաղաքից: […]

Կպատժեն ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ

ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության և ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության հետ։ Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել։ Իսկ […]

Ի՞նչ անակնկալ կմատուցի Երեւանը. Ժամանակ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է հրաժարվել Վիեննայի պայմանավորվածություններից: Նալբանդյանն այդ հայտարարությունն արել է Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի շրջանակում: Այն, որ Բաքուն Վիեննայում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չէր պահելու, կասկածից վեր է: Պահել այդ պայմանավորվածությունները Բաքվի համար կնշանակի քաղաքական, դիվանագիտական կապիտուլյացիա: Բաքուն կզրկվի ռազմատենչության, ռազմական սադրանքների քաղաքականություն […]

Գժուկ փողեր. Հայկական Ժամանակ

Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։ Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային […]

Առաջիկա պաշտոնանկությունները. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին և ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են: Ի պատասխան թերթի հարցին ՊՆ-ից պատասխանել են, […]

Ոչ թե Ազատ գետը՝ հարազատ մորն էլ կկործանեն. Առավոտ

Պարզվում է՝ ՌԴ փոխվարչապետ, այդ երկրի զենքի գլխավոր առեւտրական Դմիտրի Ռոգոզինը խստորեն պատժվել է հայերի հասցեին բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար: Կրեմլում խորհրդակցություններից մեկի ժամանակ նախագահ Պուտինը նրան նկատողություն է արել՝ «Փողկապդ ձգի՛ր»: Դա, հավանաբար, հավասարազոր է կոմունիստների ժամանակվա խիստ նկատողությանը՝ հաշվառման քարտի մեջ գրանցումով: Այսուհետ Ռոգոզինը ժողովների է գնալու ձգած փողկապով եւ պատշաճ […]

Կորել է ՌԴ եւ ՀՀ համատեղ հայտարարության տեքստը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 15-ին Երեւանում կայացած նիստից անցել է մեկ ամսից ավելի, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել համատեղ հայտարարության տեքստը։ Հիշեցնենք, նիստի արդյունքներն ամփոփելիս ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ձեռք է բերվել […]

Սպասվում է ԿԸՀ նախագահի փոփոխություն. ՀԺ

Աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Նոր Սահմանադրության պահանջով պետք է մինչեւ 2016թ. նոյեմբերի 1-ը կազմավորվի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ նախագահն ու անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով։ Մեր տեղեկություններով, իշխանություններն այս անգամ չեն ցանկանում առաջադրել ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի […]

Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել Բադասյան-Մանվել Գրիգորյան «դիսկուրսի» մասնակիցներին՝ վերջ տալ լեզվակռվին: Ընդ որում պնդումը, թե Բադասյանը խաղում է ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի «պասով», այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ճիշտ է` Բադասյանն ու Աղաբեկյանը քավոր-սանիկ են, սակայն Հադրութի երբեմնի քաղաքապետ Վահան Բադասյանը խոր անհամաձայնություններ է ունեցել իր կուսակցի՝ ՀՅԴ-ական […]

Գազի գինը որոշված է. Ժամանակ

Երեկ գազի սակագնի իջեցման հարցով Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը ՀԿԾՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ ՀՀ առաքվող ռուսական գազի սակագինը կնվազի. շարքային քաղաքացու համար գազի գինը կկամի 9.3 դրամ, մեկ խորանարդ գազի դիմաց 156 դրամ սակագինը կդառնա 146.7 դրամ: Բաղրամյանն ընդգծեց, որ սակագինն ավելի շատ հնարավորություն ուղղակի չկար: Մանրամասներին ծանոթացեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի