30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Յուվեցի Կարոն իր «դուրս ընկած» ընկերների հետ միասին սպասում է Սերժ Սարգսյանի խոսքին. Հրապարակ

«Երեկ տեղեկություն էր տարածվել, թե ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանի Ռեֆորմիստական կուսակցությունում կհանգրվանի առանց քաղաքական տանիքի ու կուսակցության մնացած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եւ 2015-ի հայտնի դեպքերից հետո դուրս է եկել ԲՀԿ-ից։ Կարապետյանը կտրականապես հերքեց լուրերը. «Ես ոչ մի կուսակցության հետ գործ չունեմ, ոչ մի կուսակցություն էլ չեմ մտնի, ես […]

Օլիգարխներն ու փողատերերը լուրջ հանձնարարություններ են ստացել.Հրապարակ

«Չնայած որ թե ՀՀԿ խորհրդում, թե Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է` կուլակաթափություն չի լինելու, սա 37 թիվը չէ, այնուհանդերձ, խնդրին ոչ ստանդարտ լուծում է տրվել. բոլոր օլիգարխներն ու փողատերերը բավականին լուրջ հանձնարարություններ են ստացել Ղարաբաղում լուրջ ծրագրեր իրականացնելու: ՀՀ ԶՈՒ կապի ու ավտոմատացված կառավարման համակարգի վարչության պետի հեռացման պատճառներից մեկն էլ […]

Տագնապ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում. Ժողովուրդ

«Իշխանական վերնախավում այս օրերին ամենաքննարկվող թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն Է։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ գրեթե բոլոր նախարարները տարբեր ճանապարհներով նախագահի նստավայրից փորձում են իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ պարզել։ Նախագահականում էլ տեղյակ չեն, թե ում ինչ է սպասվում։ Այս անորոշ իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգի մի մասին, կարելի է ասել, անգործության է մատնել։ Պաշտոնյաներից շատերը աշխատանքային […]

Ովքե՞ր են վաճառում Արցախի օգնությունը. Իրավունք

Իրավունքը տեղեկացրել էր, որ դատախազությունը ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի ֆեյսբուքյան գրառումն ուղարկել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Հիշեցնենք՝ պրն Դոխոլյանը գրել էր, որ Արցախին ուղարկված օգնությունը վաճառվում է Արցախում եւ Հայաստանում: Գրել էինք նաեւ, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բսժնից տեղեկացանք, որ հետաքննություն, ստուգումներ են կատարվում պատգամավորի գրառման հիման վրա։ ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնից […]

Փակուղի. Ժողովուրդ

Մայիսի 20-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին։ Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվել եւ մինչ օրս անազատության մեջ են մնում Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը։ Նրանցից Արա Բուդաղյանը, Կարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանն իրենց մեղքը չեն ընդունում։ Իսկ Հենրիկ Ավագյանը, որը մեղադրվում է […]

Ո՞վ է ձայնագրել. Իրավունք

Պաշտպանության նախարարի եւ պատգամավորների դռնփակ հանդիպումից տեղեկատվության արտահոսքի հետ կապված սկանդալը գնալով ավելի ու ավելի լուրջ հարցադրումների տեղիք է տալիս: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ հանդիպումը ձայնագրվել է: Այսինքն` աննախադեպ խայտառակություն մեր խորհրդարանական կյանքի պատմությունում: Ձայնագրության հայտնվելը ոչ պետական շրջանակների ձեռքում արդեն իսկ լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Դա ավելին է, քան […]

Աննախադեպ փակ գաղտնի քննարկում է հրավիրվել. Հրապարակ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մայիսի 7-ին փակ քննարկում է կազմակերպել, որին մասնակցել են հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, առանձին գործիչներ եւ փորձագետներ: Մեզ հայտնեցին, որ այս քննարկումը մինչ օրս տեղի ունեցածների համեմատությամբ աննախադեպ է եղել մասնակիցների լայն շրջանակով: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը: […]

Վանոյի Արմեն Տեր-Սահակյանը` առաջնագծի համար. Առավոտ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80 000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով։ Դատարպարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն Էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել Է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել Է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ։ Նրանք վստահ Էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների […]

Դավաճանեցին. Հրապարակ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հրազդանի ցեմենտի գործարանի՝ 500 մլն դրամ վճարման ենթակա գումարը չեղյալ անելու վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8 և ձեռնպահ՝ 9 պատգամավոր: Նախորդ քառօրյայում ԱԺ-ում նախագիծը տապալվել էր քվորումի բացակայության պատճառով։ Ընդդիմադիրները միասնաբար բոյկոտել էին,քանզի անխնա քննադատել էին ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է, որ ՎՏԲ Հայաստան բանկում գրավադրված և […]

Իր պես գեներալների պատճառով. Ժողովուրդ

Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի տոնակատարությունների օրերին Հայաստանից Արցախ այցելած հյուրերի մեջ ներկա պաշտոնյաներից բացի՝ նաեւ բազմաթիվ այլեւս նախկին պաշտոնյաներ եւ գեներալներ են եղել: Ի թիվս այլոց այդ օրերին Արցախ է այցելել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Ինչպես հայտնի է՝ վերջինս 2012-ին ազատվեց իր պաշտոնից: Նրա պաշտոնանկությունը կապվում էր «Գոմեշի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի