02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավաճանեցին. Հրապարակ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հրազդանի ցեմենտի գործարանի՝ 500 մլն դրամ վճարման ենթակա գումարը չեղյալ անելու վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8 և ձեռնպահ՝ 9 պատգամավոր:

Նախորդ քառօրյայում ԱԺ-ում նախագիծը տապալվել էր քվորումի բացակայության պատճառով։ Ընդդիմադիրները միասնաբար բոյկոտել էին,քանզի անխնա քննադատել էին ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է, որ ՎՏԲ Հայաստան բանկում գրավադրված և ներկայում բանկի սեփականություն հանդիսացող այս գործարանը ազատել հարկերը չվճարելու տույժերից։

Ընդդիմադիրները հորդորում էին ոչ թե ներել, այլ պատասխանատվության ենթարկել «թալանչիներինե, այս դեպքում՝ Միկա Բաղդասարովին, որին պատկանում էր Հրազդան ցեմենտը։Նախագծի տապալումը հարուցել էր Սերժ Սարգսյանի զայրույթը, քվեարկության տապալումից օրեր անց ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նա հավաք նախաձեռնեց ու նախատեց ՀՀԿ-ականներին։ Սերժ Սարգսյանի նախատինքից ըստ էության ազդվել են նաեւ ընդդիմության կոչման ներքո հանդես եկող բազում պատգամավորներ։ Դեմ քվեարկողներից էին ՕԵԿ երեք պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը բացակայում էր, Հովհաննես Մարգարյանն էլ չի մասնակցել քվեարկությանը։

Օրինագծին դեմ էին նաեւ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, ԲՀԿ խմբակցությունից Արմեն Ավետիսյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արամ Մանուկյանը բացակայում էին,ներկա չէին նաեւ Խաչատուր Քոքոբելյանն ու Զարուհի Փոստանջյանը, իսկ Լյուդմիլա Սարգսյանը վերջին ժամանակների սովորության համաձայն կողմ քվեարկեց։

ՀՀԿ-ին իրենց կողմով անվերապահ աջակցություն ցույց տվեցին դաշնակցականները եւ ԲՀԿ-ի բազմաթիվ պատգամավորներ։ Ի դեպ, նախորդ նիստին ՀՀԿ-ից միակ դեմ քվեարկած Կարեն Կարապետյանն այսօր բացակայում էր։ ԲՀԿ-ականներից մի քանիսը ձեռնպահ քվեարկեցին` Նաիրա Զոհրաբյան, Վահան Կարապետյան, Հայկ Խաչատրյան, Արա Արամյան, Վահագն Մախսուդյան, ինչպես նաեւ Ժառանգությունից Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ