15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իր պես գեներալների պատճառով. Ժողովուրդ

Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի տոնակատարությունների օրերին Հայաստանից Արցախ այցելած հյուրերի մեջ ներկա պաշտոնյաներից բացի՝ նաեւ բազմաթիվ այլեւս նախկին պաշտոնյաներ եւ գեներալներ են եղել:

Ի թիվս այլոց այդ օրերին Արցախ է այցելել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Ինչպես հայտնի է՝ վերջինս 2012-ին ազատվեց իր պաշտոնից: Նրա պաշտոնանկությունը կապվում էր «Գոմեշի մսի գործ» անվանումը ստացած հանրահայտ կոռուպցիոն պատմության հետ:

ԼՂՀ գործիչների հետ հանդիպման ժամանակ Արշալույս Փայտյանը տհաճ իրավճակում է հայտնվել: Բանն այն է, որ Արցախում նրան ուղղակի հասկացրել են, որ իր պես գեներալների պատճառով է նաեւ, որ տարիներ շարունակ պետբյուջեից հայկական բանակին հատկացված միջոցները «տեղ չեն հասել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ