Ինչ է իրականում տեղի ունեցել Վիեննայում. 168 Ժամ
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/17452_b.jpg)
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահ երկրների արտգործնախարարների, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Վիեննայում կայացել են մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Եվ միայն ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, թեև ի սկզբանե քննարկվում էր երկու երկրների նախագահների տետ-ա-տետ հանդիպման հնարավորությունը։
Հանդիպումն ավարտվեց Երևանի ժամանակով կեսգիշերն անց։ Սակայն միայն այն հանգամանքը, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ կեսգիշերին մոտ միայն, դրան նախորդած ինտենսիվ բանակցություններից հետո, վկայում Է, որ անգամ այդ՝ միջնորդավորված հանդիպումը հնարավոր Է դարձել բավական մեծ ջանքերի գնով։ Թե կողմերից որ մեկն Է մերժել մյուս կողմի պահանջները, դժվար Է ասել։
Սակայն, դատելով նրանից, որ Ալիևի հետ հանդիպմանը նախորդած բոլոր հանդիպումներում Սերժ Սարգսյանը տարբեր ձևակերպումներով կրկնել Է բանակցությունների վերսկսման համար առաջադրած հայտնի պայմանները՝ հիմնական շեշտադրումը կատարելով շփման գծում հետաքննող մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վրա, կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը պնդել Է այդ նախապայմանները՝ հնարավոր Է՝ դրանց չընդունման դեպքում հրաժարվելով Ալիևի հետ հանդիպումից ընդհանրապես։ Ի՞նչ Է իրականում տեղի ունեցել երեկ Վիեննայում, հայտնի կդառնա այսօր, առաջիկա օրերին։ Ոչ միայն դիվանագիտական հայտարարություններից, այլև ղարաբաղաադրբեջանական սահմանագծի իրադրությունից:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: