21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրապարակից ոստիկաներն ուղարկում են հոգեբուժարան. Առավոտ

Հանրապետության հրապարակի շատրվանների դատարկ ջրավազանում բողոքի ակցիաները ոստիկանների կողմից ընկալվում են ոչ նորմալ, արդեն 2-րդ դեպքն է, երբ ավազանում ակցիա անողին ոստիկանները որակում են որպես հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող։ Երեկ էլ չգործող շատրվանների ավազանում խաղաղ բողոքի ակցիա անող ակտիվիստ Աննա Շահնազարյանին, որը հայտնի է որպես «Թեղուտի պաշտպանությունե նախաձեռնության անդամ, ոստիկանները փորփում էին հոգեբուժարան ուղարկել։ Կինն ընդդիմանում էր, սակայն ոստիկանները նրան բաց չէին թողնում՝ մինչև վերևից հեռախոսազանգով ազատ թողնելու հրահանգ չստացան։

Մինչ այդ ոստիկանները կնոջ հետ շատ գլուխ չդրեցին և երկար չբանակցեցին՝ հասկանալու համար, թե ինչու է քաղաքացին լուռ նստել ավազանում, ոստիկանները գերադասեցին ուժով, ստիպողաբար կնոջը դուրս հանել դատարկ ջրավազանից։ Թե ի՞նչ նպատակով էր ակցիան՝ Շահնազարյանը չմանրամասնեց։ Մնում է ենթադրել, որ այս ակցիան ի պաշտպանություն մեկ շաբաթ առաջ այս նույն վայրում և նույն մեթոդով ակցիա անող քաղաքագետ և միջազգային իրավաբան, ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինե Առաքելյանի էր, որին ոստիկաններն ուղարկել էին հոգեբուժարան:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ