10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Վերնիսաժում «տակից» վաճառվող ու ամենաշատ սպառվող ապրանքը զինվորների կոշիկներն են. Առավոտ

«Վերնիսաժում, իհարկե, «տակից» վաճառվող ու ամենաշատ սպառվող ապրանքը զինվորների համար նախատեսված երկարաճիտ կոշիկներն են։ Բանակում զինվորներին տրվող, ծնողների խոսքերով «սապոգներն» այնքան անորակ են, որ 2 ամիս հազիվ են դիմանում։

Ծնողները սեւ շուկայից այդ կոշիկների մի քիչ որակյալն են կարողանամ ձեռք բերել, առանձնապես ընտրություն էլ չկա, բայց նույնիսկ այդ մի քիչ լավ որակի կոշիկների հետ ծնողները երեխաների ոտքերի խնամքի համար հակասեպտիկ դեղեր են ուղարկում։

Չնայած ՊՆ-ն պարտադիր բոլոր զինվորներին համազգեստով ապահովում է, դա ՊՆ-ի պարտականությունն է, բայց քիչ չեն այն ծնողները, որոնք որդիների՝ բանակ զորակոչվելուց մի քանի ամիս հետո նորից համազգեստ են գնում եւ ուղարկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ