11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատերազմ. Ժամանակ

Վերջին օրերին բարձրաս­տիճան զինվորականների ձերբակալմանն անդրադառ­նալով` ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ թերթին ասաց. «Ձեր­բակալություններն ապացու­ցում են այն հանգամանքը, որ բանակում մղվում է հստակ պատերազմ անօրինական դրսեւորումների դեմ, այդ ներ­քին պատերազմը վարվում է անմիջապես պաշտպանու­թյան նախարարի կողմից»: Ա. Հովհաննիսյանը նշեց Նաեւ, որ ձերբակալությունները կապ չունեն քառօրյա պատերազմի հետ. «Կապ ունեն այնքանով, որ պատերազմը մեր կյանքի մի […]

Վաղ թե ուշ դրա անհրաժեշտությունը կլինի. Առավոտ

Վերջերս ես մի քանի տեղ կարդացի, որ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն իբր վրդովեցրել է ռւսաստանյան որոշ շրջանակների: Ճիշտն ասած փոքր-ինչ անտրամաբանական եմ համարում, որովհե­տեւ վաղուց է հայտնի, որ Նժդեհը արդեն 21 տարի իշխող կամ առնվազն իշխանության մաս կազմող կու­սակցության «Լենինն» է:  ճիշտ է, ինքը` մեր ազգի իրական հերոսը, դրանում բացարձակապես մեղավոր չէ’ նա ազնվորեն է ծառայել […]

Վահան Մարտիրոսյանը Երեւանում հովանավոր ունի. Ժամանակ

«ՀՀ իրավապահ մարմին­ները պետք է անհապաղ եր­րորդ երկրից պահանջեն հանձնել «Ներազգային ազա­տագրական շարժում» նախա­ձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին», –  ասաց Մարտիրոսյանի գործողություններից տուժած Ռուզան Մարգունին, ում համոզմամբՄարտիրոսյանը ՀՀ-ում թիկունք ունի, այ­լապես հետախուզման մեջ գտնվելով` Ադրբեջան չէր հաս­նի, երրորդ երկիր չէր գնա: «Իմ տանը գտնվելու առաջին գիշե­րը ժամը 12:00-ին, տանից գնաց, ասացի ուր ես գնում, քեզ հետապնդում […]

Կալանավորված սպաները մենակ չեն կերել. Ժողովուրդ

Մայիսի 30-ին «ժողովուրդ»-ը գրել էր, որ գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Երեկ պաշտոնապես հայտնի դար­ձավ որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով իսկ Մելս Չիլինգարյանին եւ Արմեն Մարգարյանին 375-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշ­ահելը, որը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի […]

Առաջին «հաղթանակը». Հայկական Ժամանակ

Մենաշնորհների դեմ հայ­տարարված պայքարի ամենաթեժ պահին Հայաս­տանում 10 դրամով թանկացել է բենզինը: Ներկա­յումս օրինակ մեկ լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում 1380 դրամով այն դերդբում, երբ երկու օր առաջ 370 դրամ էր: Ամենաուշագրավն այն է, որ բենզինը թանկացել է բոլոր բենզալցակայաններում միաժամանակ: Իսկ դա նշանակում է, որ բենզինի շուկայում կա մենաշնորհ: Չնայած մի քանի տնտեսվարողներ են բենզին […]

Ամենաանկանխատեսելի հետեւանքներ. Իրավունք

Ռոբերտ Սեդ­րակիչը զերծ չմնաց ներքաղաքական մեղադրանքներից. «Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքե­նան աշխատում էր հանուն ներքաղաքա­կան նպատակների»: Այսինքն նա իշխող քաղաքական ուժին մեղադրում է պատե­րազմը սեփական ընտրարշավին ծառայեց­նելու մեջ: Անշուշտ, յուրաքանչյուրը դիմացինին չափում է սեփական արշինով, եւ ու­րիշին այդպիսի մեղք վերագրելը թերեւս վկայությունն է այն բանի, որ ինքը` Քոչա­րյանը, այդպիսի […]

ՊՆ-ն պարզաբանում է` ինչու են զինվորները գետերում լողանում. Հրապարակ

Հադրութի զորամասերից մի զինծառայող մեզ տեղեկացրեց, որ օրերով լոգանք չեն ընդունում’ դիրքերում ջրի խնդիր կա, եւ անձնական հիգիենայի հարցերը հոգում են մոտակա գետում ու առվակներում ՊՆ-ից մեզ փոխանցեցին. «Զինծառայողների բաղնիքալվացքային սպասարկումն իրականացվում է « ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի համաձայն: Ըստ այդմ` «զորամասի մշտական տեդակայման վայրում անձնակազմի լողացումը կազմակերպվում է 21 ցնցուղանոց զինվորական […]

Արմինեին հոգեբուժարանում կապել են անկողնուն ու ծե­ծել. Ժամանակ

Քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, ում մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությմբ տեղափոխեցին հոգեբուժարան, այլեւս վերադարձել է բնականոն կյանք:Առաքելյանը թերթին մանրամասներ է պատմել այդ եւ հետագա օրերին կատարվածից` ասելով. «Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականու­թյունը, ես` իրենց գործողու­թյունները, թե մինչեւ ուր, ինչ­քան հեռու կարող են գնալ իրենք: Հետո իրենք սկսեցին ինձ գետնով […]

Վտանգավոր է. 168 Ժամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմա­նը: Երկու պետությունների քաղաքացինե­րի փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտա­կան անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պե­տությունների տարածքում’ առավելագույնը […]

Պատեր է, որ մագլցում են. Հրապարակ

Հայրենի ոստիկանությունը որոշել է համալրել պատեր մագլցելուն օժան­դակող հարմարանքների ցանկը: Դրա համար էլ մոտ 1.5 միլիոն դրամի իրեր են գնել պարան-մարան, որոնք պետք է օգտագործեն ոստիկանու­թյան զորքերը: Դե, ինչ իմանան` վաղը-մյուս օրը մի նոր հուժկու ցույց չի լինի, կարող է այդ հարմարանքները պետք գան մեր ոստիկաններին: Թե­պետ պատ մագլցելու սարքերն ավե­լի շատ օգտակար կլինեն պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի