15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զոհեր, ցավոք սրտի, կունենանք. Առավոտ

Մենք այս պահին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Վաղ թե ուշ մարտական գործողությունները վերսկսվելու են: Մենք հակառակորդին չենք թողնի Արցախ, բայց զոհեր, ցավոք սրտի, կունենանք անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի կամ Արցախի պաշտպանության նախարարը:

Եթե ես կարծում եմ, որ կարող եմ օգուտ բերել իմ երկրի պաշտպանությանը, ես կգնամ զինված ուժերի գլխավոր հրամանատարի մոտ անկախ նրանից, թե ով է նա եւ ինչպես եմ ես նրան վերաբերվում, կպատմեմ, թե ինչպես եմ պատկերացնում այղ պաշտպանությունը եւ կասեմ, որ պատրաստ եմ պատերազմի ընթացքում ծառայել այնտեղ, որտեղ այդ հրամանատարն ինձ ուղարկի: Անձամբ ես` լինելով քաղաքացիական անձ, դարձյալ այդպես կանեմ, եթե իմ կարիքը որեւէ պահի գգացվի:

Ուրիշ հարց, եթե մարդը քաղաքական հավակնություններ ունի: Այդ դերպում շատ բնական է, որ նա հանրահավաքներ է կազմակերպում, հարցազրույցներ է տալիս, քննադատում է, բանավիճում է եւ այլն: Չնայած կոնկրետ Արցախի դեպքում ինձ փոքր-ինչ արտառոց է թվում է, որ պատերազմի ժամանակ մարտական գործողությունների մասին հրապարակային բանավեճ են ծավալում երկրի պաշտպանության ներկայիս եւ նախկին նախարարները: Դա էլ, հավանաբար, հայկական ժողովրդավարության գյուտն է:

Քաղաքական պայքարը հենց նրանում էլ կայանում է, որ դու քո շուրջը հավաքես ժողովրդին ու ապացուցես, որ ներկայիս իշխանությունն ամեն ինչ սխալ է անում, իսկ դու ամեն ինչ ճիշտ կանես` հենց որ համապատասխան լծակներ իշխանություն ստանաս: Եվ այդ դեպքում միանգամայն արդարացված է` ես եկել եմ ձեզ փրկեմ մեսիական կեցվածքը: Ընդամենը հստակություն է պետք, եւ գուցե այդ դեպքում Սամվել Բաբայանի՝ մեծ մասամբ արդարացի, ճիշտ քննադատությունը տեղ կհասնի:

Իհարկե, Հայաստանում եւ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ: Գոյություն ունի ուժային համակարգ, որը 90- ականների կեսերին ստեղծվել է զինվորականների, դաշտային հրամանատարների, այդ թվում Սամվել Բաբայանի կողմից, եւ, ըստ որի, ցանկացած հեղինակություն, թաղի տղա, ֆիդայի, օրգանի աշխատող, երկրապահ կամ թիկնապահ կարող էր անպատիժ ծեծուջարդի ենթարկել ցանկացած մարդու, որն իրեն կամ առավել եւս` իր շեֆին թարս կնայեր:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ