11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ոչ միայն Սամվել Բաբայանը, բոլոր ղարաբաղցիները. Հրապարակ

Շաբաթ օրվա համարում անդրադարձել էինք Սամվել Բաբայանի վերադարձին, գրել էինք, որ Արցախի իշխանություններն առանձնապես ոգեւորված չեն դրանով։ Մեր աղբյուրը հայտնել էր, որ Ղարաբաղում երազում են, որ նա մնա Երեւանում։ Փորձել էինք լսել Բաբայանի երբեմնի ընկերոջը՝ ԼՂՀ վարչապետի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանին, որը, մեր հարցը լսելով, անջատել էր հեռախոսն ու այլեւս չէր պատասխանել […]

Փաստը մնում է փաստ. Առավոտ

Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայոց բանակում նյութատեխնիկական ապահովության բավականին խնդիրներ ի հայտ բերեց:Այդ թվում նաեւ անորակ հանդերձանք տրամադրելու, որի պատճառով ծնողներն են իրենց զինվոր որդիների համար անհրաժեշտ պարագաները գնում: Մամուլում եղան սուր քննադատություններ եւ պատասխաններ:Ով է ճիշտ եւ ով մեղավոր այս անգամ չենք անդրադառնում:Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր էլ Վերնիսաժում զինվորի մեծ քանակով համազգեստ, ներքնաշոր եւ […]

Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի. Հայկական Ժամանակ

Այսօր Աստանայում տեղի է ունենալու ԵՏՄ երկրների նախպգահների հանդիպումը, որին պետք է մասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Այդ մասին, սակայն, նախագահի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն չի տրամադրել: Նախագահի կայքը երեկ միայն հրապարակել է, որ Սերժ Սարգսյանն աշխատանքային այ­ցով կմեկնի Լյուքսեմբուրգ մասնակցելու ԵԺԿ-ի 40-ամյակին նվիր­ված հոբեսանական գագաթնաժողովին: Իսկ այս օրերին Ղազախստանում հայտարարված հողային ռեֆորմից հետո ներքին դժգոհություններ […]

Վահան Մարտիրոսյանը հիշել է Ժիրայր Սեֆիլյանին. Հայոց աշխարհ

Բաքվում ընտանիքով հաստատված Վահան Մարտիրոսյաևը տեղափոխվել է Ուկրաինա, որտեղից էլ շարունակում է ծառայություններ մատուցել իր գործատուին` Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանական «Xazar TV»-ին տված հարցազրույցում գործակալը հայտարարում է, թե հայերի 99 տոկոսը հավատում է այն ստին, որ հայկական բանակը ամենամարտունակն ու ուժեղն է տարածաշրջանում: Մարտիրոսյանը հիշատակում է նաեւ ժիրայր Սեֆիլյանին. «Ինձ համար նա Հայաստանում այն եզակի քաղաքական […]

Թալիշում հատուկ ռեժիմ է. Հրապարակ

Մի խումբ հասարակական գործիչների, այդ թվում քաղաքագետ, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ Թալիշ այցելելու առաջարկը մերժվել է։ Հիշեցնենք, որ նրանք օրերս ՀՀ պաշտպանության նախարարին դիմել էին բաց նամակով՝ կոչ անելով աջակցել, որ իրենք լրագրողների հետ մեկնեն Թալիշ, հանդիպեն հրամանատարների հետ եւ պարզեն իրավասու անձանց խոսքերի հակասության պատճառը, քանի որ․ «Մայիսի 23-ին Դուք հայտնեցիք, որ […]

Կթունավորեն. Հայոց աշխարհ

Ըստ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանը բազմիցս փորել է քիմիական նյութեր օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ: «Երբ նրանք խոսում են Քարվաճառում  Հայկական ԱԷԿ-ի թափոնների մասին մենք հասկանում ենք, որ դա կարող է հիմք դառնալ, որ եթե Աստված մի արասցե, նրանք ինչ-որ կերպ կարողանան ազդեցւյուն ունենալ այդ տարածքի վրա, ապա պարտադիր կթունավորեն գետերը, այսինքն` ամբողջ Հայաստանին […]

Ինչ է առաջարկում ԿԳ նախարարը 18 տարին լրացած ուսանողների զինծառայության մասով. Առավոտ

18 տարեկաններին բանակ զորակոչելու նախագծի վերաբերյալ, կլինեն ընդունելի ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ որոշ առաջարկներ ներկայացրեց բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու օրենքի նախագծի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ Աժ «ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը դեռ մեկ տարի առաջ նախագիծ էին ներկայացրել, որ ուսանողներին չպետք. է տրվի տարկետում, այսինքն`18 տարեկանը լրացած արական սեrի բոլոր […]

Նոր սցենար. Հայկական Ժամանակ

Իշխանությունները թերթի տեղեկություններով Վանաձորի եւ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների դեպքում ցանկանում են մի սցենար փորձարկել, որի համաձայն՝ բացարձակ հաղթանակ տանելու խնդիր չեն դնում, քանի որ դա կարող է անհնար լինել։ Այս երկու քաղաքներում էլ գերիշխում է ընդդիմադիր ընտրազանգվածը։ Վերջին համապետական ընտրություններում իշխանություններն այնտեղ պարտության են կրել։ Ծրագրվում է, որ այս քաղաքներում պետք է առաջադրվեն իշխանամերձ մի […]

Թանկ «ռաստամոշկա». Ժամանակ

ՀՀվարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ՀՀ-ն որպես ԵՏՄ անդամ, գրավիչ է Իրանի համար:Սակայն իրանցի գործարարները դրանում համոզված չեն ու երեկ թերթին ասացին, որ «Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո իրենք ավելի շատ տուժել են, ոչ թե շահել, քանի որ իրենց ներկրած ապրանքը ռաստամոշկա են անում ավելի թանկ, քան Ռուսաստանից ներկրված ապրանքը»: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել. Ժողովուրդ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել: Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից: Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի