15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենաանկանխատեսելի հետեւանքներ. Իրավունք

Ռոբերտ Սեդ­րակիչը զերծ չմնաց ներքաղաքական մեղադրանքներից. «Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքե­նան աշխատում էր հանուն ներքաղաքա­կան նպատակների»: Այսինքն նա իշխող քաղաքական ուժին մեղադրում է պատե­րազմը սեփական ընտրարշավին ծառայեց­նելու մեջ: Անշուշտ, յուրաքանչյուրը դիմացինին չափում է սեփական արշինով, եւ ու­րիշին այդպիսի մեղք վերագրելը թերեւս վկայությունն է այն բանի, որ ինքը` Քոչա­րյանը, այդպիսի սպեկոպացիայի միանգա­մայն ընդունակ է:

Դե, իսկ ինչպես նշեցինք, քոչարյանա- օսկանյանական ճամբարում գործում է այն սկզբունքը, որ ինչքան ներքեւ, այնքան ավե­լի շատ է ագրեսիայի եւ ատելության քարոզ­չության չափաքանակն ու խտությունը: Այդ ամբողջ ճամբարը կառուցված է այդպիսի շուռ տված քարոզչական բուրգի վրա: Բայց բավականին հետաքրքիր նրբերանգներ բե­րեց Սամվել Բաբայանի վերադարձի հան­գամանքը:

Քոչարյանական քարոզիչները միանգա­մից սկսեցին նրա անսահման գովքը: Դրա­նով, ըստ էության, փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, իբր Սամվել Բաբայանը արդեն իսկ իրենց ճամբարակիցն է:

Այդ քարոզիչները անցել են այն հնար­քին, որ հանրությանը փորձեն «բացատ­րել», թե իր հարցազրույցներով ինչ էր ու­զում ասած լինել Սամվել Բաբայանը: Հիշա­տւսկելով ժողովրդական խոսքը, թե «թա­մամ խոսքը էշին են ասում», նրանք պնդում են, իբր տողատակերով Սամվել Բաբայանն ասում է նույնը, ինչ իրենք: Եվ, ի դեպ, այդ քարոզչական խաղերը արդեն որոշակի բա­ցասական ներգործություն են ունեցել: Այս­պես, թշնամու քարոզչամիջոցները արդեն սկսել են ասեկոսեներ տարածել իբր Ռո­բերտ Քոչարյանը փակել է Սամվել Բաբա­յանի պարտքերը, ու դրանով բացատրել իրենց աչքի գրող «44»-ի վերադարձը Հա­յաստան: Ու քանի որ ինքը` Բաբայանը, փա­կագծերը չի բացում, թե ինչու այդքան ժա­մանակ արտերկրում էր եւ ինչու վերադար­ձի համար ընտրեց հենց վերջին օրերը, ուս­տի ասեկոսեների խտացման պարարտ հո­ղը կա:

Սակայն կան պատճառներ, որոնք օբյեկտիվորեն գրեթե անհնարին է դարձ­նում Քոչարյան-Բաբայան ալյանսը, կամ այդպիսի ալյանսը (եթե տեսականորեն դա պատկերացնենք) հաստատ ոչ հօգուտ Քոչարյանի կաշխատի: Քոչարյանաօսկանյանականների պարագայում գործում է հայտ­նի ռուսական ասացվածքը: Անշուշտ, կա երազանք եւ գայ­թակղություն իրենց կողքին տեսնել ծանրա­քաշ մեկին` ի դեմս այդպիսի լեգենդար գե­ներալի: Բայց Սամվել Բաբայանի բնավո­րությունն այնպիսին է, որ իրեն երկրորդ դե­րերում բավականին դժվար է պատկերաց­նում: Նաեւ դժվար է պատկերացնել, որ ռու­սական ռազմաքաղաքական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող Բաբայանը հան­կարծ իր կողքին կարողանա Օսկանյանի պես ամերիկյան ազդեցության գործակալի հանդուրժել:

Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա զրոյին մոտ է հավանականու­թյունը, որ նա կարողանա Սամվել Բաբայա­նի պես մարդուն կառավարել: Այն մարդուն, ով պատերազմի ժամանակ փայլուն կազ­մակերպչական ունակություններ եւ հզոր կամային հատկություններ դրսեւորեց, սա­կայն սովորություն չունի չափազանց շատ տուրք տալ ինքնազսպմանը: Այնպես որ, անգամ, եթե այդ ճամբարի երազանքը կա­տարվի, եւ իրենց մոտ ներքաշեն Սամվել Բաբայանին, դա հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով հենց քոչարյանա­կան ճամբարի համար: Առավել եւս, որ Սամվել Բաբայանը գործող նախագահի հետ օբյեկտիվորեն ոչ կիսելու բան ունի, ոչ էլ հին հախուհաշիվ` ի տարբերություն Ռո­բերտ Քոչարյանի, ում օրոք հայտնվել էր բանտում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ