Վաղ թե ուշ դրա անհրաժեշտությունը կլինի. Առավոտ
Վերջերս ես մի քանի տեղ կարդացի, որ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն իբր վրդովեցրել է ռւսաստանյան որոշ շրջանակների: Ճիշտն ասած փոքր-ինչ անտրամաբանական եմ համարում, որովհետեւ վաղուց է հայտնի, որ Նժդեհը արդեն 21 տարի իշխող կամ առնվազն իշխանության մաս կազմող կուսակցության «Լենինն» է: ճիշտ է, ին
քը` մեր ազգի իրական հերոսը, դրանում բացարձակապես մեղավոր չէ’ նա ազնվորեն է ծառայել ժողովրդին դրսեւորելով զրոյական կոնֆորմիզմ, բայց ճակատագրի հեգնանքով հայտնվել է ժամանակակից կոնֆորմիստների դրոշի վրա: Ի դեպ, Նժդեհի հայացքները հակաբոլշեւիկյան էին, բայց ոչ
` հակառուսական: Բոլոր դեպքերում այնպես չէ, որ Նժդեհի անունով մենք չունենք արձաններ եւ այլ «օբյեկտներ»:
Այնպես որ` մեր ազգային հերոսի արձանի տեղադրումը «Ռուսաստանի դեմ դեմարշ» անվանելը շատ մեծ չափազանցություն է: Ուրիշ հարց, որ հիմա պաշտոնական քարոզչությունը Ռուսաստանում, իսկ նման երկրներում քարոզչությունը գրեթե բացառապես պաշտոնական է, թեքվում է Հայաստանի դեմ եւ ստանում մոտավորապես հետեւյալ երանգավորումը.
«Դուք ով դառաք, որ դժգոհեք մեր Ադրբեջանի հետ զենքի բիզնեսից եւ ընդհանրապես մեր կեցվածքից ղարաբաղյան հարցում: Հեսա կկազմակերպենք Ադրբեջանի նոր հարձակում Արցախի վրա, նոր կիմանաք: Եվ հետո մոռացե՞լ եք, որ Ռուսաստանում երկու միլիոն հայ կա, հեսա կտեսնեք նրանց հալը»: Մի խոսքով` շատ հավանական է, որ «կանացի խալաթի» եւ պաշտոնական «լրագրողի» մեկնաբանության պատմությունը կրկնվելու է: Կամ
կգտնվեն պաշտոնյաներ, որոնք իրենց թույլ կտան Ռոզոզինից է՛լ ավելի կոպիտ արտահայտություններ հայերի հասցեին:
Շատ հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանն այստեղ խաղի մեջ մտցնի մեկ կամ մի քանի սուպերռուսամետ կուսակցություն ավելի ռուսամետ, քան ՀՀԿ-ն, որոնք կպաշտպանեն վերը շարադրված քարոզչական երանգավորումը, եւ եթե նույնիսկ չգան իշխանության, ապա կունենան պատկառելի ներկայություն ապագա խորհրդարանում: Այդպիսի ուժերի գլխավոր թեզն է լինելու` «Ռուսաստանի հասցեին ցանկացած քննադատություն իշխանության պատվերն է, որի նպատակը ուշադրության շեղումն է»:
Չգիտեմ, իրենց խաղերն են գուցե ՀՀԿ-ն էլ ձեւ գտնի Ռուսաստանի առջեւ մի քանի տակ ծալվելու: Ինչպես եւ այլ հարցերում, ես այստեղ էլ եմ դեմ ծայրահեղություններին եւ էմոցիոնալ արձագանքներին:
Հատուկ սրել հարաբերությունները Ռուսասաստանի հետ, այս պահին հրաժարվել գոյություն ունեցող, թեկուզեւ վատ, անվտագության համակարգից հիմարություն է: Ինչ-որ առանձնահատուկ հույսեր կապել Ռուսաստանի հետ «եղբայրական սիրո» մոտիվներով, նույնպես իրատեսական չէ: Նույն ձեւով, իհարկե, պետք է վերաբերվել աշխարհի բոլոր մնացած երկրներին առանց թշնամանքի, բայց նաեւ
` առանց ավելորդ խանդավառության:
Իսկ Ռուսաստանի բոլոր տեսակի մենաշնորհներին պետք է այլընտրանքներ փնտրել: Բայց դա պետք է անել դանդաղ, սոլիդ, աոանց սկանդալների, աոանց շանտաժիստների հետ բանավիճելու, առանց Ռոգոզինի ասած` «փսլինքների»: Վաղ թե ուշ Հայաստանի իշխանությունը եւ հիմնական ուժերը դրա անհրաժեշտությունը կզգան:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի ասյ համարում: