15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տուն կուղարկեն. Հայկական Ժամանակ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նախօրեին տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, լուրջ հետազոտությունների է են­թարկվում: «Մի քիչ հազ ունի, դեռ պետք է հետազոտել եւ պարզել, թե ին­չից է գալիս թուլությունը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

Խաչատրյանը, բժշկի վստահեցմամբ, հիվանդանոց էր տեղափոխ­վել մրսածության պատճառով ոչ բարձր ջերմությամբ եւ թուլության զգացողությունով: Նախօրեին նա մի շարք հետազոտությունների էր են­թարկվել: Մեր հարցին հետազոտությունների արդունքում ի՞նչ պարզ­վեց Կուրղինյանը պատասխանեց. «Դրանց պատասխաններն եկել են, կոպիտ ասած` լուրջ հիվանդություն չենք գտնում: Դրա համար որոշել ենք այլ լուրջ հետազոտություններ անել: Եկել է, մենք պարտավոր ենք ամբողջությամբ հետազոտել, ամեն օր հո չեն գալիս հիվանդանոց, դրա համար երբ գալիս են, իրենք էլ են առիթից օգտվում, բոլոր հետազոտություններն անցնում»:

Հարցին հնարավո՞ր Է մարզպետը թոքաբորբ է տանում բժիշկը պա­տասխանեց. որ սկզբում իրենք նման մտավախություն են ունեցել, սակայն հետազոտությունը չի ապացուցել. «Մենք ձմռանը ահավոր հի­վանդներ ունեցանք թոքաբորբով, դրա համար այդ մտավախությունը կար: Այսօր էլ նորից ռենտգեն արեցինք, ինչ-որ փոքրիկ օջախներ տես­նում ենք, բայց դա թոքաբորբի պատկեր չի տալիս: Երեւի մրսածությունից հետո բրոնխիտի սրացում Է ավելի շատ»: Բժշկի խոսքով, եթե նոր խնդիրներ չլինեն Խաչատրյանը հնարավոր Է դուրս գրվի այսօր տանը բուժումը շարունակելու համար:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ