15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարվածը կլինի անսպասելի տեղից. Ժամանակ

Ինչքան կքանդվի Պաշտ­պանության նախարարու­թյան կոռուպցիոն կծիկը: Այս հարցը ապրիլյան պա­տերազմից հետո տրամա­բանորեն դարձել է օրակար­գային, եւ պետք է արձա­նագրել, որ իշխանությունը նույնիսկ զարմանալիորեն համարժեք է արձագանքել հանրային այդ հարցադ­րումներին: ՊՆ-ում կատար­վում Են աղմկոտ պաշտո­նանկություններ Եւ նույնիսկ ձերբակալություններ ու կա­լանավորումներ:

Ինչ կլիներ, եթե իշխանու­թյունը նույն կերպ համարժեք գործեր նաեւ այլ ոլորտների մասով հանրային հարցադ­րումներին ի պատասխան: Ասել, որ Պաշտպանության նախարարությունն է ամենակոռումպացված կառույցը մեղմ ասած, սխալ կլինի:

Հայաստանում գործնականում կոռումպացված են բոլոր պե­տական համակարգերը, եւ ընդ որում այնպես ու այնքան, որ անգամ ավելորդ է այլեւս դա չափել շատ ու քչով: Եվ այս իմաստով, կասկածից վեր է, որ քանդելու բավական կծիկ­ներ կան թե ուժային այլ կա­ռույցներում, թե նաեւ ընդ­հանրապես  կառավարման համակարգի այլ ոլորտներում: Սակայն կծիկը քանդվում է ՊՆ-ում:

Իհարկե, սա ապրիլյան պա­տերազմի հանգամանքն է, երբ ակնհայտ է դարձել, որ կոռուպցիան լրջագույն խնդիր­ներ է առաջացրել անվտան­գության վերջին բաստիոնի համար: Եվ այստեղ առերեւույթ ազդեցությունն այնքան մեծ է, որ իշխանությունը մի­գուցե անկարող է չգնալ դրա հետքով ու չանել քայլեր: Սա­կայն, եթե այլ ոլորտներում կո­ռուպցիայի առերեւույթ ազդե­ցությունը նույնքան մեծ չէ, եթե այլ ոլորտներ գործ չունեն արտաքին հարձակման, ար­տաքին ագրեսիայի հետ, եւ նրանց կոռուպցիոն ռիսկերը չունեն առերեւույթ նմանօրի­նակ դրսեւորումների «վտանգ», դա դեռ չի նշանա­կում, որ այդ ոլորտներում կոռուպցիան պետական անվ­տանգությանը, ազգային անվ­տանգությանը շատ ավելի կամ թեկուզ քիչ, բայց պակաս վտանգ ու սպառնալիք է, քան պաշտպանական ոլորտի կոռուպցիան:

Հետեւաբար, եթե թվում է, թե միայն ՊՆ ոլորտում այդօրի­նակ քայլերը կարող են էական վիճակ փոխել, դա, անշուշտ, մոլորություն է կամ ինքնախա­բեություն:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ